«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:
– Օրեր առաջ խորհրդարանում ընդունվեց «Զինծառայողի կարգավիճակի եւ զինվորական ծառայության մասին» օրենքը, ըստ որի՝ խստացվում է տարկետումը։ Հիմնական ընդդիմախոսները նշում էին, թե այս փոփոխությունը կվնասի կրթությանը եւ գիտությանը։ Համակարծի՞ք եք։
– Ժամանակին, երբ որ բարձրագույն ուսումնական հաստատություններն ունեին զինվորական կաֆեդրա, եւ բավականին լուրջ անցնում էին զինվորական պատրաստվածություն, դրանից հետո գնում էին ճամբար կոչված եւ լեյտենանտի կոչումով վերադառնում։ Եվ այն ժամանակ, եթե չեմ սխալվում, տարին կամ երկու տարին մեկ բոլորը հրավիրվում էին վերապատրաստման։ Այսինքն՝ դա բավականին օգնում էր, քանի որ երիտասարդները ստանում էին բարձրագույն կրթություն, ստանում էին նաեւ զինվորական առաջնային գիտելիքներ ու այդպիսով լինում էին պատրաստ ծառայության։ Ես գտնում եմ, որ բանակում չծառայելը սխալ է, տղամարդը պետք է ծառայի բանակում, տղան պետք է պահպանի իր երկիրը։ Որովհետեւ եթե մենք անգամ մտածում ենք ապագայի մասնագետի մասին, ախր այդ ապագայի մասնագետն էլ պետք է իր հողի, սահմանի իմաստը հասկանա, իր վրա զգա, հետո նոր դառնա բժիշկ, ինժեներ, դերասան եւ այլն։
– Քննարկման ժամանակ հնչեց նաեւ այն տեսակետը, թե շատ ծնողներ իրենց երեխաներին արտերկիր են տանում՝ բանակում չծառայելու համար։ Սա չի խոսում արդյո՞ք համակարգի հանդեպ անվստահության մասին։
– Դա հայրենիքի հանդեպ է անվստահություն։ Այդ դա ամենավատ բանն է, չի կարելի։ Ես կարծում եմ՝ ինչպիսին էլ լինի քո մոտեցումը երկրի, երկրի իշխանությունների հանդեպ, միեւնույն է՝հայրենիքի պաշտպանությունը սրբություն է։ Ու չի կարելի նեղացած լինելով ինչ-որ մեկից կամ մեկերից՝ երեխայիդ փախցնել, որպեսզի չգնա բանակ ծառայելու։ Չի կարելի, ես դա համարում եմ սխալ, որովհետեւ, գիտեք՝ մեր ներկայացման մեջ այսպիսի դրույթ կա, որ ասում է՝ 2090 թվականի Հայաստանի ապագա ղեկավարը, բանակում ծառայած չլինել, նշանակում է լինել ոչնչություն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը