Կանանց անիմաստ ագրեսիայի ֆոնին բացահայտվում է

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստերն այսչափ ուրախ չէին անցնի, եթե չլիներ «Երկիր ծիրանի» խմբակցության կանանց եռյակ «գունդը», որին միտք, գաղափար եւ վերջապես «դրայվ» տվողը ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Զարուհին ու իր զինակից կանայք դեմ են քվեարկում օրակարգի բոլոր հարցերին, բոլոր առաջարկներին, անկախ նրանից՝ լավ, թե վատ առաջարկ է, էականը՝ ընդդիմադիր շոումենի խելագար դերի մեջ լինելն է: Ինչն արտահայտվում է նրանով, որ կանայք աջ ու ձախ վիրավորում են մարդկանց ու զազրախոսում հեղինակավոր անձանց հասցեին: «Երկիր ծիրանիի» կանանց գունդն ապշեցնում է օրենքների չիմացությամբ, ներկայացված օրակարգի, հնչող հարցերի եւ, առհասարակ, համայնքային խնդիրների անտեղյակությամբ: Կարեւոր թեմաների քննարկման պահին հանկարծ բարձրացնում են բոլորովին այլ հարցեր, խոսում ներկայացված նախագծերի հետ որեւէ առնչություն չունեցող թեմաներից: Ի դեպ, «Երկիր ծիրանիի» տիկնայք յուրօրինակ գործելաոճ են որդեգրել. Զարուհի Փոստանջյանը գրեթե չի խոսում՝ հարցեր չի տալիս, ելույթ չի ունենում. այդ ծանր պարտականությունը դրել է Մարինա Խաչատրյան-Սոնա Աղեկյան զույգի վրա: Զարուհին իրականում դիրիժորություն է անում՝ հենց տեղում, շուտասելուկի պես կանանց հուշելով, թե նրանք ինչի՞ մասին պետք է խոսեն, սրանք էլ հրահանգի համաձայն՝ դիրքավորվում են ու սկսում, շատ հաճախ արժանանալով ներկաների ծիծաղին: Իսկ առավել զավեշտալիցն այն է, որ կանայք իրենց անիմաստ հարցերն ու ելույթները հնչեցնում են դեմքի այնքան լուրջ արտահայտությամբ, կարծես իրոք լուրջ գործով են զբաղված: Ի դեպ, երեկվա նիստում նկատեցինք նաեւ, որ տիկնանց ցանկությունն է՝ անվերջ լինել տեսախցիկների տեսադաշտում: Ինչպես տեղին նկատեց ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը՝ երբ միացվում են լրատվամիջոցների տեսախցիկները, ձայնագրիչները, ու սկսվում է նկարահանումը, «Երկիր ծիրանի» խմբակցության կանայք անմիջապես անցնում են նիստը խանգարելու իրենց գործին, նրանց բարձրախոսները միշտ միացած են։ Ամեն ինչ անում են, որ իրենց ձայնը լսելի լինի լրատվամիջոցների համար, իսկ սա ակնհայտորեն մի բան է նշանակում՝ ոչ թե ուզում են աշխատել Երեւանի համար, այլ ծառայում են ինչ-որ «ականջների»: Ի դեպ, կանանց գնդի աշխատաոճը հրաշալի գովազդ է ավագանու «Ելք» խմբակցության համար: Քանի որ կանանց անիմաստ ագրեսիայի ֆոնին առավել ընդգծվում ու երեւում է «Ելքի» տրամաբանված, կառուցողական ու երեւանցու շահերից բխող աշխատանքը: Երեկվա նիստին կանանց գունդը «զինված» էր եկել՝ այն հերթական շոուի վերածելու մտադրությամբ: Մարինե Խաչատրյանի աթոռի մոտ մի թղթե տոպրակ էր դրված, որի մեծ չափերը գրավեցին ներկաների ուշադրությունը: Եվ մինչ լրագրողներով մեկմեկու հարցուփորձ կանեինք՝ հասկանալու, թե ի՞նչ է տոպրակը պարունակում, տիկինը բացեց այն ու հանեց մի մեծ բարձրախոս, իսկ եւ իսկ փողոցային երթերի, ցույցերի բարձրախոսի պես մի սարք: Հետո արագ լիցքավորեց ու մոտեցրեց բերանին. դահլիճում պոռթկաց ծիծաղը: Բարձրախոսից բացի «Երկիր ծիրանիի» սեղանի պարունակությունը մեկ այլ իրով եւս տարբերվում է մյուսներից. նրանց սեղանին կա ժամացույց, ոչ սովորական, այլ ավազի: Երեկվա նիստը հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շնորհիվ դեռ օրեր առաջ «Երկիր ծիրանիի» նախագահ Զ.Փոստանջյանի բարձրացրած աղմուկի: Տիկնոջը վորդովեցրել էր, որ ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը «հանդգնել» է Երեւանում բացառիկ մշակութային կենտրոն ստեղծել։ Իսկ քաղաքապետարանը հավանության է արժանացրել «Արվեստի այբուբեն» մշակութային կենտրոնի հիմնադրամի ներկայացրած ծրագիրը։ «Կանազ» մշակութային կենտրոնը 10 տարի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է վերոնշյալ հիմնադրամին: Տեղեկացնենք, որ կենտրոնում, նորոգումից հետո, նախատեսվում է իրականացնել թատրոնի, արվեստի դպրոց, պարարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի, մեդիա ոլորտի ուսուցման ծրագրեր, այն իրապես կդառնա մշակութային բարձր արժեքների տարածման մի հրաշալի վայր: Բայց արի ու տես, որ Հրանտ Թոխատյանի ու պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի այս հրաշալի նախաձեռնությունն արժանացավ Փոստանջյանի անխնա քննադատությանը, նա տարածեց մի հայտարարություն, ուր փորձեց հեղինակազրկել, պիտակավորել թե՛ նախագծի հեղինակներին, թե՛ արժեզրկել կատարվելիք աշխատանքը: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am