Չեմ ուզում մանրամասնել, անձնական խնդիր է. Սուրեն Մանուկյանը՝ պաշտոնից ազատման մասին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ազատվել է պաշտոնից: Նա մանրամասներ չէր գրել, ուղղակի խնդրել էր թանգարանի հետ կապված խնդրանքներ, առաջարկություններ, նախագծեր չներկայացնելել: Tert.am-ը Սուրեն Մանուկյանի հետ զրույցում փորձել է պարզել պաշտոնից ազատվելու պատճառները: -Պարո՛ն Մանուկյան, Ձեր գրառման մեջ նշել էիք, որ վերջապես ընդունվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պարտականությունների կատարումից Ձեզ ազատելու դիմումը: Դուք փոխտնօրենի պաշտոնում չէի՞ք: -Այո, փոխտնօրենի պաշտոնում էի, բայց երկու ամիս է` տնօրենի պարտականություններ էի կատարում: -Այդ դեպքում, թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ո՞ր պաշտոնում էր: -Նա ԱՄՆ-ում է այժմ, ծրագրով գնացել է հետազոտություն կատարելու: -Այժմ ո՞վ է կատարելու տնօրենի պարտականությունները: -Գիտությունների ազգային ակադեմիան, մենք ակադեմիայի համակարգի ինստիտուտ ենք: -Որքա՞ն ժամանակ է, որ թանգարան-ինստիտուտում էիք աշխատում: -Արդեն 11 տարի էր: -Ինչ-որ խնդիր եղե՞լ է, որ ազատման դիմում եք ներկայացրել: -Ճիշտն ասած, չեմ ուզում դրա մասին առանձնապես խոսել, տարածել: Նախընտրել եմ ավելի շատ գիտական գործունեության վրա կենտրոնանալ: -Ձեր գրառումից այնպիսի տպավորություն էր, կարծես, ինչ-որ խնդիր, կոնֆլիկտ եղած լիներ: -Տպավորությունը տարբեր կարող է լինել, բայց, ամեն դեպքում, գրել եմ այն, ինչը գրել եմ: Եթե դրանից ավելի ինչ-որ բան ուզենայի ասել, կգրեի: Ինձ թվում է` առանձնապես կարևոր խնդիր չէ սա, որ լուսաբանվի: -Հայկ Դեմոյանի հետ կապվա՞ծ էր խնդիր եղել: -Չեմ ուզում մանրամասնել, կներեք: Անձնական խնդիր է, դրա համար չեմ ուզում: -Իսկ չէի՞ք կարող պաշտոնին զուգահեռ գիտական աշխատանքով զբաղվել: -Վարչական գործը շատ մեծ ժամանակ է խլում, դրա համար որոշեցի միայն գիտականի վրա կենտրոնանալ: -Այժմ կոնկրետ ի՞նչ ծրագրեր ունեք: -Ճիշտն ասած, դեռ չգիտեմ, բայց մեկ ամսվա ընթացքում կտեսնեմ՝ ինչ ծրագրեր կունենամ: Այժմ ոչ մի բան չեմ կարող ասել, մի քիչ անորոշ վիճակ է:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am