Արշակ Սրբազանի ազդեցիկ քարոզը (video)

Համակերպվել մեղքի ու սխալի հետ՝ նշանակում է կորցնել դեպի Խաչ տանող ճամփան։Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը: Խաչվերացի տոնի առթիվ իր քարոզում հայտարարել է Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Նա իր քարոզում նշել է`

Այսօր սպասված օր է` Տիրոջ Սուրբ Խաչի Վերացման տոնը. իրադարձություն, որը՝համաժողովրդական իր տարողությամբ, առանձնակի ջերմություն ու ներշնչանք է հարուցանումհոգևոր և ազգային մեր կյանքում:

Այս օրերին համընդհանուր հանգստություն ու սրբություն է, կարծեք, իջնում մարդկանցհոգիներին: Սուրբ Խաչի Վերացման այս տոնին մեր մտքերը ևս վերանում են դեպի երկինք, մերհայացքները՝ մխրճվում պատմության խորքերը. վերապրում ենք Սուրբ Խաչի նվիրագործմանսուրբ հիշատակները:

Շուրջ 2000 տարիներ առաջ էր, երբ հեթանոսաց Առաքյալ Պողոսը Փոքր Ասիայի Գաղատիա քաղաքի նորադարձ քրիստոնյաներին ուղղած իր նամակում անվիճարկելի համոզվածությամբ հայտարարում է. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր ՀիսուսՔրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ. 6.14):

Աշխարհի մարդկանց համար խիստ տարօրինակ է Պողոս Առաքյալի պարծանքը։ Ինչպե՞սկարելի է պարծենալ փայտե գործիքով: Հին աշխարհում հույները պարծենում էին իրենցարվեստով ու գիտությամբ, հռոմեացիներն իրենց խիզախությամբ ու հզորությամբ, մինչդեռքրիստոնյաների համար պարծանք դարձավ ընդամենը Խաչը. մի գործիք, որ ծառայում էրընդամենը մահվան դատավճիռներ իրագործելու համար:

Այո, անհաղորդ մարդկանց տարօրինակ է թվում Քրիստոնյաների Խաչի պարծանքը։Արդարև՛, տարօրինակ կթվա, եթե Տիրոջ խաչելության և մահվան պատկերները հասկացվենորպես պատմական լեգենդի դրամատիկ դրվագաշարեր, մինչդեռ Խաչը այն ամենն է, ինչբնութագրում է Քրիստոնեությանը: Խաչն ամբողջացնում է Աստծու Որդու անմեկնելիզոհաբերությունը հանուն մարդկության: Սուրբ Խաչն Աստվածորդու տառապանքն է, Նրաչարչարանքները, Նրա կրած կամավոր զրկանքներն ու նվաստացումները, Նրա մահը և, վերջապես, Նրա Հարությունը:
Այսպես է, որ Քրիստոնյայի կյանքը Խաչի ճամփորդություն է, Քրիստոնյայի կյանքըանհոգնաբեկ նմանություն է Քրիստոսի կերպարին: Չկա Խաչ՝ չկա Քրիստոնեություն, չկա Խաչիճանապարհ՝ չկա քրիստոնեական կյանք:

Քույրեր և եղբայրներ,

Մենք ամենքս թերանում ենք առ Խաչն մեր ճամփորդության մեջ, մեզ ծանր է թվում մեզ վիճակված բեռը, մենք կքում ենք Աստծու և մարդկանց հանդեպ մեր սերն արտահայտելուհանձնառության ներքո: Տկարանում ենք ու ընկրկում, քանի որ փշոտ է Խաչի ճամփան։ Այնընդգրկում է մեր կյանքի ողջ տարողությունը, այն փոխզիջումներ չի՛ ճանաչում․ ՔրիստոսիԽաչով պիտի շաղախված լինեն մեր մտքերը, հունցված՝ մեր խոսքերը, և դրոշմված՝ մեր գործերը:

Դժվար չէ՞ արդյոք Խաչը դարձնել առանցք մեր մտքի, մեր խոսքերի ու գործերի: Արդարև՛, դժվա՛ր է, չափազա՛նց դժվար: Աղոթախոս Նարեկացին անգամ իր ողջ սրբության ևաստվածպաշտության մեջ խոստովանում է․

«Չեմ դադարելու դարձյալ դատելուց դատապարտյալիս,
Եվ քարկոծելու անձս հանցապարտ դառը խոսքերով,
Իբրև չարագործ անհամոզելի, փրկությունից զուրկ»,
Ս. Գրիգոր Նարեկացի« Մատյան ողբերգության», (Բան Է)


Սրբության առջև մեղապարտի զինաթափվածության նույն հառաչանքով է Աստծուն դիմում նաև Ներսես Շնորհալի Սուրբ Հայրապետը՝ խոստովանելով սեփական մեղքերը․

«Քննող գաղտնեաց, մեղանչեցի Քո առջև կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի ծնունդիցս մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով», (Ս. Ներսես Շնորհալի, «Հաւատով խոստովանիմ», (Ը 8)):

Լինել Խաչի ճամփորդ՝ չի նշանակում լինել հրեշտակ և կամ անմեղ։ Լինել Խաչակիր՝ չինշանակում ունենալ մաքրամաքուր անցյալ ու անարատ համբավ: Լինել Խաչի ճամփորդ՝նշանակում է լինել մարտիկ մեղքի դեմ պայքարում, նշանակում է երբեք չհամակերպվել մեղքի ուհանցանքի հետ, նշանակում է ամեն օր ու ամեն ժամ ջանալ ձերբազատվել մեղքի, հանցանքիպատանդառությունից, նշանակում է ընկնելուց հետո միշտ ձգտել վեր կենալ, կքելուց հետո ուղղել կորացած մեջքը, մեղանչելուց հետո չմթագնել սուրբ դառնալու տեսիլքը։

Համակերպվել մեղքի ու սխալի հետ՝ նշանակում է կորցնել դեպի Խաչ տանող ճամփան։Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը: Աստված մեզ չի՛ դատապարտելու միայն նրա համար, որ մենք մեղավոր ենք։ Մենքդատապարտված ենք լինելու միայն մեկ պատճառով՝ որ չե՛նք ձգտել հաղթահարելու մեղքը, չե՛նք ջանացել ընթանալու Խաչի ճանապարհով, մեղքից հրաժարմա՛ն ճանապարհով, մաքրագործմա՛ն ճանապարհով, և վերջապես չենք ջանացել ընդառաջ գնալու Աստուծո շնորհին, որո՛վ կարող էինք միայն սրբանալ ու փրկվել, ինչպես ասում է նույն Առաքյալը՝ աներկբա հավատով․«Փրկությունը ձեզնից չէ, այլ Աստծու պարգևն է» (Եփես․ Բ 8)։

Քույրեր և եղբայրներ,


Մեր ժողովուրդը դարեր շարունակ Խաչի ճամփորդ է, նրա երկարատև ճամփորդությունըուղեկցվել է ճակատագրական փորձություններով՝ այնպիսի մարտահրավերներով, երբ անհնարինէ թվացել անգամ կյանքի շարունակությունը: Փառք Բարձրյալին՝ հակառակ բոլորփորձություններին՝ մեր Խաչի ճամփան շարունակվում է նաև 21-րդ դարում: Մենք շարունակումենք պայքարել մեղքի ու սպառնալիքների դեմ, դիմակայել գոյաբանական վտանգներին: Թվում է,սակայն, թե մոլորվել ենք մենք Խաչի ճամփորդության մեջ: Թվում է, թե այլևս Խաչը չէ, որովպարծենում ենք մեր կյանքի ճանապարհին:

Կենդանի Աստծու պաշտանմունքը փոխարինվում է մարդկանց հանդեպ երկրպագությամբ, հոգին խոնարհեցվում է մարմնի առջև, ինքնությունը զոհաբերվում է բարեկեցությանը,ազատությունը՝ դարձվում պատրվակ ամենաթողության, և աթոռապաշտությունը անփույթ ու անարվեստ ձեռնածությամբ փաթեթավորվում հայրենասիրությամբ ու սկզբունքայնությամբ: Սա չէԽաչի պարծանքը, սա չէ Խաչի ճանապարհը:
Սա ճանապարհն է ինքնաոչնչացման, սա ճանապարհն է ինքնաաստվածացման ուճանապարհը՝ կռապաշտության: Անհնար է գտնել Աստծուն՝ առանց Խաչի ճամփան բռնելու։Անհնար է ճանաչել Քրիստոսին՝ առանց խաչելությունը վերապրելու: Անհնար է հասնելերջանկության՝ առանց Աստծուն ձգտելու: Երջանկությունը դրախտի վերհուշն է աշխարհայինկյանքում: Հնարավոր չէ հասնել երջանկության սեփական ինքնությունն ուրանալու ճանապարհով, հնարավոր չէ երջանկության հասնել ամենօրյա խարդավանքներով ու բռնություններով, այլոցնկատմամբ առավելություն հաստատելու մոլուցքով:

Քույրեր և եղբայրներ,

Մենք կոչված ենք համերաշխության, կոչված ենք միաբանության, բայց այնպիսիհամերաշխության ու միաբանության, որի ամրոցի աշտարակներին ծաղկում է Խաչը և երկրպագվում Խաչյալը: Չկա համերաշխություն՝ առանց հոգևոր, բարոյական ու գաղափարականընդհանրության: Երբ Համերաշխությունն ու Միաբանությունը նոսրանում են և սերը ցամաքում, ծնվում է Հանդուրժողականությունը․ մի բան, որ անսեռ է և անգույն, Հանդուրժողականությունը, որ եղբայրն է Անտարբերության, բայց անպատկառ համառությամբ ձգտում է բազմել Սիրո գահավորակին։

Խաչի ճամփորդը անհանդուրժող է մոլության հանդեպ, անհանդուրժող վնասարարության ևհայրենաքանդումի հանդեպ։ Արդ, վերադառնանք Խաչի ճանապարհ, մարտնչենք մեղքի ուհանցանքի, ոչնչացման ու արհավիրքի դեմ։ Խաչը դարձնենք մեր պարծանքն ու պատվարը, հրաժարվենք մահաբեր դեղատոմսերից, ձերբազատվենք պարտադրվող կեղծ ընտրություններից։Խաչի հանդեպ հանձնառությունն ու պատասխանատվությունն են քրիստոնյայի կյանքիառանցքը։ Այսպես պիտի ապրենք մեր կյանքը, և, ձայնակից մեր սրբազան հայրերին, ՊողոսԱռաքյալի նման ի լուր աշխարհի հայտարարենք․ «Քա՛վ լիցի, որ մենք պարծենանք այլ բանով, քան Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն։

դիտվել է 682 անգամ
Լրահոս
Թաթան պայմանավորվա՞ծ էր իշխանության հետ․ հիշատակի բոլոր օրերը պղծել են․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղա՜, մեղա՜․ Նիկո՛լ, ուրեմն հիմա ուշադիր լսիր՝ հայր Ալիևը ինչ էր ասում․ Զոհրաբյան (video) Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան Պուտինը Հայաստանի գազը չի կտրի, բայց․․․ Հայկ Այվազյան (video) Արա Աբրահամյանը համամիտ է Գանձասարի և Դադիվանքի պատմության խեղաթյուրումը դատապարտող դիմումին Հ1, քննարկում կազմակերպեք, «ադմիրալ» Պապիկյանին մենք էլ մի երկու հարց տանք․ Զոհրաբյան (video) Կոտայքում «Mitsubishi Pajero»-ն բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր ՆԳՆ հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը․ մանրամասներ Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Ադրբեջանն անցել է պատերազմի ամենակատաղի փուլին․ ուշադիր լսեք Ալիևի վերջին հայտարարությունը․Զոհրաբյան (video) Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին Հրապարակվել է Առաջին ալիքի ներողության օրացույցը Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է կալանավորվել. ՀՀ ՔԿ Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին. Շոլտ Նեմեթ Հ1-ի երեկվա խայտառակությունն ուներ մեկ նպատակ, ստուգել՝ ինչքան է բթացել հասարակության զգացումը. Տիգրան Քոչարյան Ինչպե՞ս բարեփոխել Առաջին ալիքը Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյան՝ սեփական ընկերության շինթույլտվությունների համակարգող․ «Հետք» Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»․ Առաքել Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am