Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը

Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին սեպտեմբերի 13-ին իր դռներն էր բացել հիշատակի և հույսի երաժշտական ​​երեկոյի համար՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին եւ արցախահայությանը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ երեկոյին ներկա էր Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Ներկաներին ուղղված իր խոսքում թեմի առաջնորդը նշեց, որ հայաթափված Լեռնային Ղարաբաղը նաեւ վտանգված հազարամյա ժառանգություն է՝ հինգ հազար պատմամշակութային կոթողներով։

«Այսօր ցավով պետք է արձանագրենք, որ Արցախը հայաթափված է, մեր պատմական կոթողները վտանգված են։ Մենք միշտ ասել ենք, որ քրիստոնեությունը Հարավային Կովկասում սկսվում եւ վերջանում է Հայաստանով ու Արցախով։ Արցախի ժողովուրդը թողել է հազարամյակների մեծ ժառանգություն։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հայաթափումից դեռ մեկ տարի էլ չանցած՝ Ադրբեջանը ոչնչացրել է այդ կոթողների տասը տոկոսից ավելին։ Այսօր որեւէ մեկը՝ ներառյալ միջազգային կառույցները, հնարավորություն չունեն այցելել եւ տեղում տեսնել իրավիճակը։ Այս աշխարհաքաղաքական տարածքի մյուս կարեւոր արժեքն արցախցին է։ Նրանք լքել են իրենց հայրենիքն ու այսօր ապրում են Հայաստանում ու արտերկրում։ Արցախցին հազարամյա մշակույթի, բարբառի ու ավանդույթների կրողն է, որոնք այսօր վտանգված են, որովհետեւ արցախցիները հնարավորություն չունեն միասին համապարփակ ապրելու։

Արցախցիները ցանկանում են վերադառնալ իրենց հայրենի հող, միայն ու միայն պայմանով՝ չլինել Ադրբեջանի վերահսկողության տակ եւ ունենալ միջազգային անվտանգային երաշխիքներ։ Մեր ժողովուրդը տեղահանվել եւ ցեղասպանվել է, և ունի վերադառնալու բոլոր իրավունքները», – նշել է Վրթանես եպս. Աբրահամյանը։

Թեմի առաջնորդի ելույթին հաջորդեց երաժշտական երեկոն՝ դաշնակահարուհի Լորենս Անահիտ Մխիթարյանի, Օպերային երգչուհի Մարիա Աբայան Շամբերի եւ դուդուկահար Վարդան Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Երեկոյին ներկա էին բելգահայ համայնքի ներկայացուցիչներ, բելգիացի քաղաքական ու հասարակական գործիչներ։ Միջոցառումը տեղի ունեցավ Գերմանիայի «Մունք» նախաձեռնության, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի, Հայաստանի ընդհանուր բարեգործական միության, Հայ Առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի եւ մի շարք այլ կազմակերպությունների ընդհանուր ջանքերով։ Լիլիթ Գասպարյան

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել․ Էրդողան ՔՊ-ն դեմ քվեարկեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագիծը օրակարգում ընդգրկելուն Հայաստանը սարքել են մեծ գժանոց՝ բաց երկնքի տակ․ Կնոջ կոնքի նմանվող անճոռնի պատկեր Ռուբիոն ևս կմասնակցի բանակցություններին Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ» Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ» ԵՄ-ն չի հասկանում Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությունների բնույթը. Կալաս Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» Բանակում ատեստացիան սխալ են անցկացնում, դուք ինչպե՞ս եք անում. Օհանյանը՝ ՆԳ նախարարին (video) Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի առաջնությունից առաջ իր գլխավոր մարտահրավերի մասին Ձեր տվյալները փոխանցելու դեպքում ձեր բանկային հաշիվները զրոյացվելու են վայրկյանների ընթացքում Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանն ականապատել է նեղուցը, զգուշացրել են՝ խփելու են․․․ Արամ Սարգսյան Մրգաշենում ատամնաբույժին սպանել են 2 եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է Վենսը պայման է դրել Ադրբեջանը Հայաստան կուղարկի 22 վագոն դիզելային վառելիք Գրիգոր Հակոբյանը հայտնաբերվել է Կան դժվարանցանելի ճանապարհներ Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին․ Հարութ Սասունյան Կապանում ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով ընկել է ձորը․ տուժածները հոսպիտալացվել են Հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում, բայց միայն հաղթելը բավարար չէ Անձն իր քվեն տալով ՔՊ-ի ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական Սուրբ Եկեղեցուց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am