Ով է հաջորդը Ռուզաննա Խաչատրյանի ցուցակում

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, օրերս արած ֆեյսբուքյան գրառումով բում է բարձրացրել համացանցային տիրույթում: Խոսքը նրա այն ռոմանտիկ գրառման մասին է, որի տակ թաքնված էր բանակից ազատված մի պաշտոնյայի պատմություն: Ռուզաննա Խաչատրյանը գրել է, որ այդ պատմությունը ծավալվել է իր աչքի առաջ, մինչդեռ բանակից ազատված այդ պաշտոնյան ներկայում ճառ է ասում հայրենասիրության եւ ծառայելու անհրաժեշտության մասին, նույնիսկ մատ թափ տալիս։ Թե ով է այդ պաշտոնյան, նա չի նշում: Այդուհանդերձ, հանրային մի մեծ շերտ, այդ թվում քաղաքական գործիչներ, պատգամավորներ, Խաչատրյանի գրառման տողատակում նկատել են պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանին: Ելք խմբակցության ղեկավար Փաշինյանի համոզմամբ Խաչատրյանի գրառումն անուն չի պարունակում, բայց տպավորությունն այն է, որ խոսքը Վիգեն Սարգսյանի մասին է: «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ գրառումից հետո բարձրացած աղմուկը պետք է պատշաճ պատասխաններ ստանա, որովհետև լայնորեն տպավորություն կա, որ տիկին Խաչատրյանը խոսում էր պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանի մասին: Անկախ ամեն ինչից այս իրավիճակում պաշտպանության նախարարը պետք է հստակ պարզաբանումներ տա 1992 թ. իր բանակ չզորակոչվելու մասին, և լավ կլինի, որ դրանք լինեն ոչ թե բանավոր, այլ փաստաթղթային»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը: Թեեւ միայն Վիգեն Սարգսյանը չէ, որ զինապարտության մասին օրենսդրական նոր նախաձեռնության քննարկումների ընթացքում ամբիոնից խոսում էր հայրենասիրության եւ ծառայության անհրաժեշտության մասին, սակայն նա էր ամենաշատը մատ թափ տալիս ընդդիմադիր լսարանի վրա։ Ի դեպ, խնդրահարույց նախագիծը դարձավ չարիք նախեւառաջ նախարարի համար, ով լիովին պատռեց իր դիմակը, երեւաց, որ որ երբեմնի մեղմ, հավասարկշիռ ու ցիվիլ ներկայացող պաշտոնյայի մորթու տակ ագրեսիվ, պոռոտախոս, լրագրողներին դասեր տվող, վերեւից նայող ու ընդդիմադիրների հետ պոպուլիստական լեզվով հակամարտող նախարար է թաքնված։ Երեւաց, որ բանակի սովորական դասալիքը կարող է առանց ավելորդ կոմպլեքսների առանձնակի վճռականությամբ պնդել պարտադիր ծառայության մասին, երբ նույնիսկ Վազգեն Սարգսյանը ժամանակին նահանջեց կրթական ոլորտի ներկայացուցիչների ու մտավորականների նախատինքներից հետո։ «Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից... Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին» , գրել էր տիկին Խաչատրյանը։ Պաշտպանության նախկին նախարարի տիկնոջ հուժկու հարվածը մեծ աշխուժություն է առաջ բերել քաղաքական կյանքում։ Ուշագրավ է, որ մինչ Սեյրան Օհանյանն ու իր թիմակից քաղաքական այրերը լռում են խնդրո առարկա նախագծի հետ կապված, տիկին Ռուզաննան սովորույթի համաձայն նախանձելի նախաձեռնողականությամբ գործի է անցնում։ Նրան ճանաչելով կարելի է կանխատեսել, որ առաջիկայում մեծ բում կարող է սպասվել, տիկին Ռուզաննան կարող է մի ամբողջ դոսիե հրապարակել՝ չծառայած պաշտոնյաների ու նրանց զավակների մասին։ Չէ՞ որ ժամանակին նա չլռեց, երբ այդ լռությունն այնգամ կարող է ամուսնու պաշտոնն ու դիրքն արժենալ, իսկ ինչու պիտի հիմա լռի։«Ես անկեղծորեն հավատում եմ, որ քիչ ժամանակ է մնացել ինքնակոչ ամբարտավանությանը, որովհետև լատինական հզոր իմաստությունը հուշում է. «Ոչնչից ոչինչ է սերում», հատկապես այս վերջաբանը թույլ է տալիս սպասելու, որ տիկին Ռուզաննան շարունակելու է սկսած գործը․եթե նույնիսկ իշխանությունը վերջ չդնի այդ «ամբարտավանությունը, ինքը ձեռքերը ծալած չի նստելու»։ Հաջորդիվ սպասենք նոր անունների։ Անի Սահակյան

դիտվել է 63 անգամ
Լրահոս
ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am