Վարդան Այվազյանը հերքում է.տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում
Այսօրվա մամուլը գրել էր,իբրև իր սեփականությունը համարվող Չարենցավանի հաստոցաշինական գործարանը Վարդան Այվազյանը հիմնահատակ քանդում է: «Փաստի» աղբյուրների վկայությամբ` նա արդեն վաճառել է գործարանի հաստոցները, երկաթբետոնե կոնստրուկցիաները: Քանդում է գործարանի մասնաշենքերը: Պատերը քանդելով` առանձնացնում է կարմիր տուֆը եւ վաճառում: Այսպես ասած, քանդման բրիգադը ղեկավարում է Վարդան Այվազյանի աները՝ պարոն Գինոսյանը, ով նախկինում ոստիկանության քննչական բաժնի պետն էր: Ըստ «Փաստի» տեղեկությունների, Այվազյանը, ով իր բարեկամների անունով 16 հանքի տեր է, որոշել է վաճառել նաեւ Հրազդանում եւ Եղեգնաձորում գտնվող իր՝ երկաթի եւ բազմամետաղ հանքերը: Պատմության երեսից ջնջվում է Չարենցավանի հաստոցաշինական գործարանը: Սա, արդյոք, հարազատ Հանրապետական կուսակցությունից խռովածի պատասխան քա՞յլ է, թե Այվազյանը պատրաստվում է «չվել տաք երկրներ», ցույց կտա ժամանակը: Արդյոք պետությունը նրա քանդող ձեռքը չի՞ բռնելու, չէ՞ որ գարծարանն առնելիս Այվազյանը պայմանագրով պարտավորվել է ներդումներ անել, գործարանը չծառայեցնել այլ նպատակի, չփոխել ուղղվածությունը»: Hayeli.am-ը կապ հաստատեց Վարդան Այվազյանի հետ՝ճշտելու լուրի իսկությունը:Վերջինս մեզ հետ զրույցում նախ տեղեկացրեց ,որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Առաջին հերթին Չարենցավանի հաստոցաշինական գործարանը իրեն չի պատկանում,իսկ իրեն պատկանող գործարանն այժմ աշխատում է ամբողջ հզորությամբ՝ինչպես նախկինում: Իսկ ում է ձեռնտու նման ստահոդ լուրեր տարածելը,նա ասաց,որ դա չկամեցող և վատ մարդկանց կողմից տարածվող լուրերն են.<<Որոշ մարդկանց ձեռնտու է իմ անվան հետ խաղալ>>,-ասաց նա:
