Ռուսական «գոլդ» համարանիշներով «յաշիկավարի» արկածները` Երևանում
Վերջին ժամանակներս զանգվածային էլէկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ճանապարհային ոստիկանությունը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ռուսական համարանիշներով ավտոմեքենաների վարորդներին վարչական պատասխանատվության չի ենթարկում, նրանց տրանսպորտային միջոցները անհրաժետության դեպքում «գաի պլաշչադկա» չեն տեղափոխվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` փետրվարի 27-ին, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի կարգարդրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի В 008 ВВ համարանիշի ավտոմեքենան: Յաշիկավարը չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, անգամ չի ենթարկվել ՃՈ ոստիկանի «կանգառ» ազդանշանին, ինչից հետո սկսվել է հեռապնդումը և նա հայտնվել է ՃՈ աշխատակցի թակարդում: Նման դեպքերում ինչպես ժողովուրդն է ասում` Մկան խաղը` կատվի մահը: Գ.Շամշյանը հայտնում է նաև, որ երեկ` փետրվարի 27-ին, ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 10-ից ավելի տրանսպորտային միջոց, հիմնականում` BMW-ներ , Mercedes -ներ, Nissan-ներ, Toyota-ներ: Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր:
