Երեկ՝ սեպտեմբերի 13-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրևի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 20/3 նախկին հանրակացարանային շենքի մի պատը մասամբ փլուզվել է, իսկ մի մասն էլ փոքր միջամտության դեպքում կփլուզվի։ Հայտնում է SHAMSHYAN.com-ը: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրական վտանգ ներկայացնող, կախված վիճակում գտնվող քարերը զգուշորեն հանել և իջեցրել են։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր փլուզման հետևանքով վնասված գազախողովակը նորոգեցին և գազամատակարարումը վերականգնեցին։
Դեպքի վայրում հավաքված բնակիչները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին․ «Շենքի այս հատվածում նախկինում գտնվում էին զուգարանները և դեռ այն ժամանակից միշտ կոյուղատարերի ու ջրի խնդիր էր լինում։ Դեռ այն ժամանակներից ջուրը ներսից լցվել է պատերի արանքը, թուլացրել ու հիմա էլ անձրևը դրսից է թուլացրել և տեսնում են հետևանքը։ Հուսով ենք, որ Երևանի քաղաքապետարանն ու Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ամրակայման աշխտանանքներ կսկսեն, հակառակ դեպքում շենքի այս հատվածը ամբողջությամբ կփլուզվի»։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը