Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Երևանում բժշկի նկատմամբ հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում բռնության է ենթարկվել մասնագիտությամբ բժիշկը։
Պարզվել է, որ ժամը 11։20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում 72-ամյա բուժառու Կ․ Վ․-ի թոռը բռունցքով հարվածել է բժիշկ, Երևանի բնակիչ 46-ամյա Վահագն Խ․-ին, ինչի հետևանքով բժիշկը կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել, որի հետևանքով էլ աջ ձեռքի ուսային հատվածի կոտրվածք է ստացել։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները որոնում են Կ․ Վ․-ի թոռանը, իսկ բժշկին հարվածելու պատճառը եղել է այն, երբ նա իմացել է, որ իր տատը մահացել է։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը