Քաղաքացիները շարունակում են խաբվել

«Փաստ» օրաթերթը գրում է. Փաստ է, որ տեղեկատվական հոսքերի արագացմանը և տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ հանցագործությունների ու խարդախության նոր ձևեր են ի հայտ գալիս, որոնց մեծ մասն էլ ֆինանսական ուղղվածություն ունեն։ Ու մարդիկ շատ հաճախ չեն էլ կասկածում, որ իրենց ներկայացվող գրավիչ տեղեկատվության հետևում խարդախություն է։ Դա է պատճառը, որ բազմաթիվ դեպքերում թվային տիրույթում գործող հանցագործներին հաջողվում է շատ արագ իրենց սև գործն ավարտին հասցնել։

Արդյունքում կարող են գրանցվել այնպիսի դեպքեր, երբ մարդիկ իրենց ձեռքով բանկային տվյալներ են տրամադրում չարագործներին, ովքեր, հասանելիություն ստանալով ֆինանսական միջոցներին, յուրացնում են դրանք։ Կամ՝ սոցցանցերով կարող է ներկայացվել գրավիչ տեսանյութ գրավիչ ներդրում իրականացնելու մասին, որը չտեսնված եկամուտ է խոստանում։ Իսկ ո՞վ չի ցանկանում արագ հարստանալ։ Տարածված է նաև խարդախության տեսակը, երբ մարդիկ, համացանցում դիտելով գովազդային տեսանյութը, որտեղ իբր որևէ հայտնի մարդ է խոսում և վստահեցնում ներդրումներ կատարել այս կամ այն ընկերությունում, խաբվում են։ Տարբերակները բազմաթիվ են, ու, ցավոք, խարդախներն անընդհատ կատարելագործում են իրենց «գործիքակազմը»:

Քիչ չեն նաև կիբերհանցագործությունների այնպիսի դեպքերը, երբ քաղաքացիները էլեկտրոնային նամակներ են ստանում, թե իբր իրենց հեռու բարեկամը որևէ եվրոպական երկրում գումար է իրենց կտակել, և որպեսզի ստանան այդ գումարները, պետք է տրամադրեն իրենց բանկային տվյալները կամ փաստաթղթային ձևակերպումներ կատարելու համար գումար փոխանցեն: Սա մի փոքր հին մեթոդ է, բայց դեռևս, ցավոք, աշխատում է:

Վերջերս նոր մեխանիզմ է կիրառվում, երբ զանգահարում են մարդկանց ու լացակումած հայտնում, թե իբր իրենց հարազատը վթարի է ենթարկվել, ու գումար է անհրաժեշտ: Ուշագրավ է, որ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում միայն սեպտեմբերի 10-11-ին հեռախոսային խարդախության 11 դեպք է արձանագրվել, հանցագործներին 16 700 դոլար է փոխանցվել: «Տպավորիչ» թվեր են, այնպես չէ՞:

Միևնույն ժամանակ, այսպիսի հանցագործություններն անընդհատ «կատարելագործվում» են, իսկ մեր հասարակությունը տեղեկատվական անվտանգության առումով մնում է շատ խոցելի վիճակում և արագ խաբվում է չարագործներին։ Իհարկե, այս իրողությունը միայն մեր հասարակությանը չի վերաբերում և բնորոշ է նաև այլ հասարակություններին, բայց խնդիրն այն է, որ Հայաստանի հանրությունը շատ անպատրաստ է և նույնիսկ ամենապրիմիտիվ դեպքերում հավատ է ընծայում խարդախներին։

Դա առաջին հերթին հանրության հետ տարվող աշխատանքի պակասի արդյունք է։ Տպավորություն է, որ տեղեկատվական անվտանգության մասով հասարակության իրազեկումը մնացել է ընդամենը մի քանի փորձագետի վրա, ովքեր ժամանակ առ ժամանակ իրենց սոցցանցերի էջերով կամ այլ հարթակներով տեղեկատվական իրազեկումներ են կազմակերպում։ Ժամանակ առ ժամանակ նաև բանկերն են զգուշացնում ու պարզաբանումներ ներկայացնում այս թեմայի հետ կապված: «Հայփոստը» ևս մի շարք դեպքերում զգուշացնում է, որ տարածվող հաղորդագրությունների կամ մարդկանց ուղարկվող լինկերի հետ ինքը կապ չունի։ Նաև ոստիկանությունն է երբեմն հայտարարություններ տարածում։

Սակայն այս ամենը չի կարող բավարար լինել, որքան էլ նույն բանկերն իսկապես հետևողական են զգուշացման հարցում: Իրականում մեր երկրում գլոբալ մասշտաբի իրազեկում է անհրաժեշտ, որպեսզի խարդախության նույնիսկ «ամենաթարմ» սխեմաների դեպքում մեր քաղաքացիներն իրազեկ լինեն։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ պետությունն իր ձեռքը վերցնի տեղեկատվական հոսքերի կառավարման և իրազեկման ամբողջ գործընթացը։ Ամեն մի մանր խնդրի շուրջ կարող է պետական քարոզչամեքենան արշավ ծավալել, բայց քաղաքացիների կենսական շահերին վերաբերող հարցում պասիվություն է ցուցաբերում։ Այնինչ, աշխատանքն այս դաշտում պետք է լինի մշտական, համակարգված, իսկ իրազեկման ընթացքը պետք է ագրեսիվ բնույթ կրի, քանի որ քաղաքացիներին հասցված վնասն ինչ-որ առումով նաև պետությանը հասցված վնաս է։

Դրա համար անհրաժեշտ է ամենօրյա ռեժիմով անընդհատ դիտվող, կրեատիվ նյութեր ու գովազդային հոլովակներ պատրաստել, որոնք կներկայացվեն Հանրային հեռուստաընկերությամբ, այլ հեռուստաալիքներով, ռադիոյով, կայքերով, թերթերով ու սոցցանցերով։ Մենք իսկապես գործ ունենք ոչ միայն ֆինանսական, տեղեկատվական անվտանգության, այլև ազգային անվտանգության խնդրի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 329 անգամ
Լրահոս
Ո՞ր թիմը կդառնա Ա Սերիայի չեմպիոն․ առաջնության ֆավորիտները Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Վեհափառին․ «Մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին հարատև են» Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի Գեղարդավանք. Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան կարգ Բագրատ Սրբազանի հոր հանգատության համար Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2101»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վերջինը կողաշրջվել է Դատավոր Գարիկ Աբելյանը ծեծված ոստիկանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց․ «Իշխանություն» Ջնջիր համարս. Զլատանն ու Գվարդիոլան՝ Հալանդի անսպասելի կերպարանափոխության մասին Մի՛ եղեք միայն կյանքի սպառողները․ եղե՛ք կյանքի արարողները․ Մասյացոտնի թեմի առաջնորդը՝ երիտասարդներին Փրկարարները մարել են Գայի պողոտայում բռնկված ավտոմեքենայի հրդեհը Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն քրգործ է հարուցել Լարսի արդիականացումը կարող է փոխել ՀՀ տրանսպորտային կապերի ձևավորվող ճարտարապետությունը․ քաղաքագետ Աբովյան․ «Հայաստանը եղել է, կա և լինելու է հայերի ազատ ու անկախ պետությունը» «ՀայաՔվեն» հորդորում է իշխանություններին «ձեռքերը հեռու պահել» Անկախության հռչակագրից Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են շտապօգնության մեքենան և երեք ավտոմեքենա․ կան վիրավորներ Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում․ 75-ամյա վարորդը բախվել է ծառին, կա վիրավոր ՀՅԴ․ «Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է» Առեղծվածային մահ՝ Երևանում․ բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմինը Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի Քաղաքացին 6 մետր բարձրությունից ընկել է Գետիկ գետը 36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ Օգոստոսին սա խաղաղ պայմաններում ԶՈՒ զինծառայողների մահվան երրորդ դեպքն է․ Ղահրամանյան ՊՆ հաստատեց․ հայտնի է մահացած զինվորի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am