ՔՊ-ում ոմանք ուզում են օր առաջ սկսել սահմանազատումը և չեն հավատում Իրանի անկեղծությանը

«Հրապարակը» գրում է․

Հինգշաբթի օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում իշխող ուժի ակտիվը Նախաձեռնող խմբի նիստի շրջանակներում շարունակել է նախորդ թեմայի քննարկումը, որն անավարտ էր մնացել։ Հիշեցնենք, որ դեռ անցած շաբաթ ՔՊ-ն հյուրընկալել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, քննարկել արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Նախօրեի հավաքին էլ ուշագրավ հարցեր են շոշափվել։ Դիցուք, մինչ հայաստանյան արեւմտամետները վճռական պայքարի են ելել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով ու այդ նպատակով ստորագրահավաք նախաձեռնել, արտաքին գերատեսչության ղեկավարը թիմակիցներին ասել է, որ այս պահին ԵՄ-ին անդամակցության ժամանակը չէ: Նախ՝ այն պատճառով, որ դա երկար գործընթաց է եւ դեռ չի հասունացել, ու այնտեղ դեռ մեզ չեն սպասում, եւ երկրորդ` աշխարհաքաղաքական գործընթացների այս փուլում ոչ նպատակահարմար է։

ՔՊ-ականները կարծիք են հայտնել նաեւ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված դրույթների շուրջ, որ եթե ընդամենը երկու դրույթ է մնացել չհամաձայնեցված, ապա այդ դեպքում կարելի է գնալ կոմպրոմիսի, եթե գլխավորի շուրջ կայացել է համաձայնություն։ Բանն այն է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի հիմնական դրույթների վերաբերյալ համաձայնության չի գալիս, իսկ Փաշինյանի ակնարկած մյուս 14 դրույթը երկրորդական, ոչ նշանակալից, ոչ էական հարցերի շուրջ են, որոնցից մեկի մասին օրերս Փաշինյանը գաղտնազերծեց, այն է՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դրույթը։

Իսկ գլխավոր չհամաձայնեցված դրույթը, իշխանության ներթիմային զրույցների համաձայն, համարում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին արձանագրության բացակայությունը՝ թվերի տեսքով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հստակ գրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի պրահյան հանդիպումից հետո թեպետ բազում առիթներ է ունեցել պարծենալու, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն պաշտոնական Բաքուն մինչ օրս որեւէ կոնկրետ հայտարարություն չի արել այդ մասին։

Փաշինյանի մատնանշած չհամաձայնեցված սկզբունքներից մեկն էլ տարաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանն է վերաբերում՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա։ Ադրբեջանը շարունակում է միջանցքային տրամաբանությամբ հարցը դիտարկել, ուշագրավ է, որ արտգործնախարարն այս համատեքստում կրկին ակնարկել է, որ նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք համաժողովից հետո մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով իր ակնկալիքները փորձի իրականություն դարձնել։ Ի դեպ, խորհրդարանում վերջին հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը չթաքցրեց, որ Ադրբեջանի առաջարկությամբ այդ դրույթը հանվել է պայմանագրի տեքստից։

Հայաստանն ուզում է նաեւ, որ պայմանագրում հստակ հիշատակում արվի այն իրավական փաստաթղթի մասին, որի հիման վրա կկատարվի դելիմիտացիայի գործընթացը, կամ կորոշվեն ՀՀ սահմանները: Բանն այն է, որ չնայած դեմարկացիայի եւ դելիմիտացիայի դրույթը պայմանագրից, ըստ էության, դուրս է բերվել, եւ կանոնակարգ է ստորագրվել, սակայն կողմերի ստորագրած կանոնակարգում որեւէ քարտեզ ամրագրված չէ, որը պետք է հիմք դառնա սահմանազատման գործընթացի համար։

Բայց մինչ դիվանագիտական հարթակներում կփորձեն լուծում գտնել, իշխանության ներսում մնացել են Փաշինյանի պրոպագանդայի տակ: Նախօրեի նիստի ժամանակ էլ Սյունիքից մի ՔՊ-ական խնդրել է, որ օր առաջ նաեւ Սյունիքում սահմանազատում անցկացնեն, ինչպես Կիրանցում, որ իրենք էլ կարողանան ապահով ու երջանիկ ապրել։ Փաշինյանի կուսակիցները հասկացել են, թե ինչ խոսույթից է նա հրճվում, եւ ինչ ասեն` նրա աչքը մտնելու համար:

Խոսվել է նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, դրանք ներկայացվել են որպես դաշնակցային, ջերմ հարաբերություններ։ Կասկածներ են հայտնել նաեւ «Զանգեզուրի միջանցքի» հարցով Իրան-Ռուսաստան կոշտ հռետորաբանության առիթով: ՔՊ-ականներից մեկն ասել է, որ չի հավատում Իրանի անկեղծությանը, նաեւ ենթադրել է, որ, հավանաբար, ՌԴ-ի դեմ Իրանի «կռիվը» նրա համար է, որ այդ ճանապարհն իր տարածքով անցնի, ինքը շահած դուրս գա։ Սակայն Արարատ Միրզոյանը հանգամանալից բացատրել է, որ խնդիրը միայն ճանապարհը չէ, այլ Հարավային Կովկասում` տարածաշրջանում ունեցած ազդեցությունը․ եթե Իրանն ընկրկի, այստեղ գերիշխող կդառնան Թուրքիան եւ Ադրբեջանը, ապա եւ՝ Արեւմուտքը, ինչն էլ փորձում է կանխել իրանական իշխանությունը։ Ի դեպ, մի կարեւոր կետ էլ է քննարկվել․ Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ բանակցվող խաղաղության պայմանագրում փախստականների վերադարձի վերաբերյալ դրույթ ներառված չէ։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք․ Բեռնատարը Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց Փաշինյա՛ն, գնա սրսկվի, էդ հարցը լուծի․ Անժելա Թովմասյան (vidoe) Ավիահարվածների հետևանքով Իրանում զոհվել է ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչը Դու երկար ապրի, որ երբ «սատ**ս, հորդ պատմես՝ ոնց են քեզ հայերը կզացրել»․ Վահե Մովսիսյան (video) «Արեւմտյան Ադրբեջանի» սահմանադրությունը. Հայաստանի վերածումը Թյուրքական աշխարհի վասալի. Մաթեւոսյան Արա Ֆիդանյանն ազատվել է պաշտոնից Ֆրանսիայի ԱԳ նախարարը չնախատեսված այցով մեկնել է Իսրայել Բա ասում էիք Պրոբացիա-Պրոբացիա, հիմա հաստատվեց, որ Քննչականը պետք է թույլ տար. Արամ Վարդևանյան Պատերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը․ Աբրահամյան ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալները դատապարտվել են 4 տարվա ազատազրկման Եկեղեցին երբեք պարզապես պատմական ինստիտուտ չէ, նա կենդանի մարմին է․ Տեր Հեթում Վեհափառը մտադիր է այցելել Իլիա Բ-ի հուղարկավորությանը․ ելքի արգելքի մասով քայլեր են ձեռնարկվում «Պատերազմից առաջ Իրանում էիք, ի՞նչ եք խոսել այնտեղ»․ հարց՝ Պապիկյանին (video) Իրանի դեմ հարվածների հարցում ԱՄՆ-ին և Իսրայելին օգնությունը կհանգեցնի ճգնաժամի սրման. Արաղչի Պարզվում է, որ Փաշինյանն՝ ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը Արագածոտնի բնակիչները՝ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին (video) Այսքան սպանություններից հետո ինչու՞ հրաժարական չտվեցիք․ հարց՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին (video) Մահացել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարքը ԱՄՆ-ում հայերից կազմված խարդախների խումբ է կալանավորվել Թուրքիան կոչ է արել Իրանին դադարեցնել հարձակումները ռեգիոնի երկրների վրա ԵՄ-ում մտահոգված են հակառուսական որոշ պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմամբ «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող 39-ամյա կալանավորը փորձել է ինքսպանություն գործել Միայն միասնականությամբ կհաղթենք թշնամուն․ Իրանի հայոց թեմի առաջնորդը շնորհավորել է Նովրուզը Իսրայելը սպանել է հազարավոր մարդկանց․ կասկած չունեմ, որ կվճարի դրա համար․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am