Առեւտրականների միտինգը, ԲՀԿ մերժված նախագիծն ու ՊԵԿ-ի ստուգումները

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 31-ի առավոտյան Ազգային ժողովի մոտ վերջապես տեղի ունեցավ առեւտրականների ցույցը՝ «Առինջ մոլ»-ի եւ մյուս տոնավաճառների աշխատակիցների մասնակցությամբ: Միտինգի մասին տեղեկությունները մեզ հասել էին երկու շաբաթ առաջ, բայց այն տեղի ունեցավ այսօր՝ զուգադիպելով մի քանի իրադարձությունների բացասական վերջաբանին: Միտինգը, որը տեղի էր ունենում հանուն փաստաթղթաշրջանառության դեմ պայքարի, հաջորդում էր մի քանի հետաքրքիր իրադարձությունների: Արդեն տեղեկացրել  էինք, որ առեւտրականների եւ հարկայինի միջեւ «սեւ կատու անցավ» այն բանից հետո, երբ ՊԵԿ-ը լայնամասշտաբ ստուգումներ իրականացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող խոշոր ընկերություններում: Կապ կա՞: Մեր այս դիտարկմանը Ծառուկյանների ընտանիքին պատկանող բարեգործական հիմնադրամի տնօրեն, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը հորդորեց աղերս չփնտրել երկու գործողությունների մեջ: Երեկ «ՀԺ»-ի հարցին պատասխանելով՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը գրեթե նույն պատասխանը տվեց: Բնական է, որ երկու կողմից այլ պատասխան չէր էլ հնչելու: ԱԺ նախորդ քառօրայի օրակարգում էր ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Նախագծով՝ ըստ հեղինակների, փորձ է արվում ճշգրտել գերիշխող դիրքի կարգավիճակ ունեցող սուբյեկտների սահմանները: Ըստ այդմ, 1.5 մլրդ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները կարող են համարվել գերիշխող դիրք ունեցողներ։ Երեկ էլ, երբ ԲՀԿ-ի նշյալ պատգամավորները հանդիպեցին ցուցարարների հետ, բառացի նշեցին, թե նրանց խնդիրը լուծող իրենց օրենքի նախագիծը  մերժվեց: Մելքումյանը մասնավորապես ասաց. «Մենք գիտենք ձեր պրոբլեմները եւ հունվարի 1-իվ նոր Հարկային օրենսգիրքը մտնելու է շրջանառության մեջ: Դուք տեսնում եք, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներս մի քանի օրենսդրական նախագծեր ենք դրել  շրջանառության մեջ՝ կապված շրջանառության հարկի շեմը նույնը թողնելու, բայց տեսաք, որ կառավարությունը դա մերժեց: Մենք գիտենք ձեր խնդիրները կապված առեւտրի փաստաթղթավորման հետ՝ դրված է լուրջ փաստաթղթավորման խնդիր: Ճիշտ է, ամեն ինչ պետք է լինի կարգ ու կանոնով, բայց հարկայինը չպետք է դառնա առանց այն էլ քիչ եկամուտ ստացողների, ծանր աշխատողների համար մի մահակ, ճնշի եւ պարտադիր, որ վերջին տառն էլ կատարվի»,- ասաց Մելքումյանը: Ծառուկյանի ընկերությունում ՊԵԿ-ի ստուգումները, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների նախագծի մերժումը եւ առեւտրականների միտինգը ակնհայտորեն կապված են իրար հետ, եւ չի բացառվում, որ այս իրադարձությունների ետեւում նաեւ քաղաքական ենթատեքստ կա, որն առայժմ լավ չի նշմարվում»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am