Հրապարակը գրում է. «Սերժ Սարգսյանն այցելելու է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա: Ակադեմիայից մեզ հայտնեցին, որ լրանում է բուհի 15-ամյակը, եւ այցն այդ առթիվ է: Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ բուհի աշխատակիցներին հրահանգվել է մինչեւ ժամը 20:00-ն չլքել աշխատավայրը, նախագահի անվտանգության աշխատակիցները երեկոյան պետք է այցելեն բուհ՝ ստուգելու անվտանգության հետ կապված հարցեր: Բուհի ուսանողներից մեկը մեզ հայտնեց, որ այսօր իրենց կուրսը պետք է քննություն հանձներ, ինչը նախապես պլանավորված էր: Սակայն այցի պատճառով այն հետաձգվել է, նշանակվել շաբաթ օրը: Եվ, բացի այդ, ուսանողներին հրահանգվել է դասի չգալ: «Մի քանի օր է՝ բուհի ղեկավարությունը խառն է, գլխակորույս նախապատրաստվում են երկրի ղեկավարի այցին»,- ասաց մեր աղբյուրը: Նշենք, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ռեկտորը՝ նույն կառույցի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, ով մի քանի ամիս առաջ՝ ԱԺ վերջին ընտրություններից հետո է նշանակվել այդ պաշտոնում: ՀՎԿ-ն, նշենք, չնչին տոկոսներ հավաքեց ընտրություններում՝ զրկվելով պատգամավորական մանդատներից: Ակնկալվում է, որ այս այցելությունից հետո կլուծվի Բաղդասարյանի եւ նրա ներկայացրած քաղաքական ուժի ճակատագրի հարցը: Բաղդասարյանը, ինչպես հայտնի է, լռության ուխտ է պահում ապրիլյան ընտրություններից հետո՝ չարձագանքելով երկրում ընթացող եւ ոչ մի պրոցեսի»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը