«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու նիստերն ավելի ու ավելի են կրկեսի նմանվում: Երեկ «Երկիր Ծիրանի» խմբակցության ներկայացուցիչները նիստին ներկայացել էին տարբեր տեսակի դեղերով, որ դրել էին իրենց սեղաններին:
Բայց սա ոչ թե այն պատճառով, որ վատացել էր ավագանու անդամներից որևէ մեկի ինքնազգացողությունը, այլ որովհետև ԵԾ-ն որոշել էր դրանք օգտագործել քաղաքական նպատակով: Առիթն էլ ստեղծվեց. ԵԾ անդամներից Մարինա Խաչատրյանը երբ խոսում էր իշխանության արյունոտ ձեռքերից մեդալներ վերցնելու մասին, «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը տեղից արձագանքեց, թե ինչքան կարելի է նույն բանը կրկնել։
Ի պատասխան՝ Մարինա Խաչատրյանը նշեց. «Մենք հանգստացնող դեղեր ունենք, կարող ենք տրամադրել»։ «Նայի՝ չխմացնեմ էդ դեղերը»,- հակադարձեց «Ելք»-ի անդամը: Դրանից հետո, երբ Մարինա Խաչատրյանը կրկին ելույթ էր ունենում, Անի Խաչատրյանն ասաց. «Դուք հոգեմետ դեղերի ազդեցության տակ եք»»:
Մանրամասները` «Ժողովուրդ» թերթի այսօրա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը