Թամադայությամբ նկարել եմ «Մեր այբբենարանը»․ Հրանտ Թոխատյան

Արդեն տեղեկացրել ենք,որ Երևանի ավագանու այսօրվա նիստի որոշմամբ,Կանազմի մշակույթի տունը կհանձնվի  «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին: Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե Հրանտ Թոխատյանի աշխատանքի վերաբերյալ այսօր կասկածներ կան միայն այն առումով, որ նա եղել է ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ: «ՀՀԿ-ից հեռու մնալը շատ կարևոր է լինելու այս գործունեության ընթացքում, մենք կողմ ենք քվեարկելու, բայց ուշի-ուշով հետևելու ենք ձեր գործունեությանը», – ասաց Արայիկ Հարությունյանը: 10 տարվա ընթացքում   ներդնելու ենq 1 միլիոն դոլար գումա,հայտարարեց  Հրանտ Թոխատյանը: Դեմ քվեարկած «Երկիր ծիրանի» խմբակցության ավագանու անդամներից Մարինա Խաչատրյանն անդրադառնալով Հրանտ Թոխատյանի ստեղծած «Արվեստի այբբենարան» մշակութային հիմնադրամին 10 տարի ժամկետով անհատույց տնօրինման իրավունքով տրամադրվող շենքի հարցին՝ ասաց. «Այս հիմնադրամը շուրջ մեկ տարի գործում է: Մենք տեսնում ենք 0 դրամ նրա հաշվեհամարին»: «Մենք վստահ չենք, որ շենքում մշակութային գործունեություն կծավալվի: Շատ լավ գիտենք, որ Հրանտ Թոխատյանը հայտնի եւ սիրված թամադա է նրանց շրջապատում , սակայն Հրանտ Թոխատյանը նախկին 4 տարվա ընթացքում եղել է ավագանու անդամ եւ հենց նրա ավագանության օրոք, էլի լռելու համար էին մարդկանց բնակարաններ տրվում, ինքը շատ կողմ էր եւ ուրախ-ուրախ կողմ էր քվեարկում: Ավելի վատ բան՝ նրա ավագանի լինելու ժամանակաշրջանում է, որ պայթեցվել է նույն տպարանի շենքը, որը նույնպես մշակությային կոթող էր ներկայացնում: Ինչո՞ւ այն ժամանակ Հրանտ Թոխատյանը ձայն չի բարձրացրել եւ հիմա ուզում է մշակույթը բարձրացնել մոխիրների՞ց»,- հարց բարձրացրեց Մարինա Խաչատրյանը եւ հավելեց, որ Երեւան քաղաքը նման մարդկանց չեն վստահում: Լլրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Երկիր Ծիրանիի» այն որակավորմանը, թե ինքը գավառական թամադա է,Թոխատյանն  ասաց․ «Գիտեք, դուք եղել եք իմ ներկայացումներին, ինձ ընդունում եք որպես դերասան։ Այն մարդիկ, ովքեր տարիներ առաջ միայն քեֆերի են մասնակցել, ինձ տեսել են այնտեղ, որպես թամադա։ Իսկ թե ինչի եմ ես թամադայություն արել, այդ գումարներով ես նկարել եմ «Մեր այբբենարանը», այո, իմ թամադայությամբ»։ Հրանտ Թոխատյանի խոսքով՝ ներդրողներին դիմել է շատ վաղուց, շինարարական աշխատանքները սկսվելու են հենց վաղվանից․ «Ես ափսոսում եմ ինձ, ես ուզում եմ տարին 2 ներկայացում անեմ, դրա համար բեմ ա պետք։ Երբ ես բեմ եմ վերցնում վարձակալությամբ, դա շատ մեծ հաճույք ա»։

դիտվել է 248 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am