Շիլաշփոթ դպրոցներում՝ նաև արվեստի առարկաների դասագրքերի հետ կապված

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս ուսումնական տարին ևս սկսվեց դասագրքերի հետ կապված քաոսով: Բացի որոշ դասագրքերի բացակայության հանգամանքից, մենք ստանում ենք նաև այլ դժգոհություններ: Մասնավորաբար, օրերս տեղեկություններ ենք ստացել, որ դպրոցներում 8-րդ դասարանի աշակերտներին բաժանել են «Կերպարվեստ» առարկայի դասագրքեր, ապա դրանք հետ են հավաքել և տրամադրել «Արվեստ» առարկայի դասագրքեր:

«Փաստը» գրավոր հարցմամբ դիմել էր ԿԳՄՍ՝ խնդրելով պարզաբանել, թե արդյո՞ք ընդհանրապես հետ է կանչվել «Կերպարվեստ» դասագիրքը: Նախարարությունից մեր հարցմանը պատասխանել են. «Համաձայն հանրակրթության պետական չափորոշչի՝ «Արվեստ և արհեստ» բնագավառի շրջանակում դպրոցները հնարավորություն ունեն 8-րդ դասարանի ուսումնական պլանում ընդգրկել «Արվեստ» կամ «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաները՝ սեփական ընտրությամբ: Նշված առարկաների դասագրքերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով երաշխավորվել են գործածության, տպագրվել և բաշխվել են հանրակրթական ուսումնական հաստատություններին»:

Միայն թե այդպես էլ անհասկանալի է մնում՝ ի՞նչ իմաստ ուներ առանձին «Կերպարվեստ» կամ «Երաժշտություն» դասագրքեր հրատարակել, ինչո՞ւ պետք է աշակերտները ծանոթանան արվեստի միայն այդ ճյուղերի հետ, առավել ևս, եթե հրատարակվել է նաև «Արվեստ» դասագիրքը, որն ավելի ընդգրկուն պատկերացում է տալիս արվեստի բոլոր բնագավառների մասին: Ընդ որում, մինչև 7-րդ դասարանը ներառյալ աշակերտներն անցնում են «Երգ-երաժշտություն» առարկան: Չնայած նախարարությունից նշում են, որ դպրոցները հնարավորություն ունեն ընտրել այդ գրքերի միջև, մենք ունենք տեղեկություններ, որ դպրոցների մեծ մասում դասավանդվում է հենց «Արվեստ» առարկան: Այսինքն, «Կերպարվեստ» դասագրքի վրա (նույնը կարելի է ասել նաև «Երաժշտություն» դասագրքի մասին) իզուր ծախս է արվել: Տպավորություն է, որ «կեսից» վերջապես հասկացել են, որ անիմաստ է արվեստի առանձին ճյուղ ընդգրկող դասագիրք ունենալ, բայց դրանք արդեն հրատարակված են եղել, ու միակ ելքը մնացել է դպրոցների «ընտրելու» տարբերակը: Իսկ եթե իսկապես «այլընտրանքային» գրքեր են հրատարակվել՝ այդքան ծախս կատարելով, ապա նման որոշումը, շատ մեղմ ասած, զարմանքի տեղիք է տալիս:

 

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Շրի Լանկան մերժել է ԱՄՆ-ի և Իրանի դիմումները կղզի մուտք գործելու վերաբերյալ Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանի շանտաժը. գործակցում է թշնամու հետ. Ով է իրականում պատերազմներ բերողը. Հովհաննես Ավետիսյան (video) ԱՄՆ-ն պատրաստվում է հարձակման, ժամանակ են շահում․ ի՞նչ է անում Պուտինը․ Հայկ Այվազյան (video) «Դուք ո՞վ եք․․․ Թորոսյան Արսենի գարդասիլի դեմքին նայում ես ու հասկանում․․․»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը հարմար պահի կոլցոն քաշելու է, Թրամփն ասելու է վերջ (video) «Փաշինյա՛ն, դու տեղը չես բերում․․․ չփորձվե՛ք հաթաթա տալ ու․․․»․ Ռուզան Ստեփանյան (video) Պուտինն Իրանին առաջարկ է արել. Ինչպե՞ս է արձագանքել Իրանը. Հայկ Այվազյան (video) «Նիկո՛լ, քեզ ծեփի պատերին, գժվի՛, գոռա՛, ժողովուրդը քո պատասխանը տալու է»․ պատերազմի մասնակից (video) Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացումը մի բան է նշանակում՝ Հայաստանի վերածում նետտո-ներկրողի. Վահե Դավթյան Հունիսի 7-ին,եթե Նիկոլն ընտրվեց, հունիսի 8-ին Սյունիք էլ չենք ունենալու․ Վահե Մովսիսյան (video) Ողբերգական դեպք․ Բեռնատարը Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց Փաշինյա՛ն, գնա սրսկվի, էդ հարցը լուծի․ Անժելա Թովմասյան (vidoe) Մարտի 24-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Ավիահարվածների հետևանքով Իրանում զոհվել է ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչը Դու երկար ապրի, որ երբ «սատ**ս, հորդ պատմես՝ ոնց են քեզ հայերը կզացրել»․ Վահե Մովսիսյան (video) «Արեւմտյան Ադրբեջանի» սահմանադրությունը. Հայաստանի վերածումը Թյուրքական աշխարհի վասալի. Մաթեւոսյան Արա Ֆիդանյանն ազատվել է պաշտոնից Ֆրանսիայի ԱԳ նախարարը չնախատեսված այցով մեկնել է Իսրայել Բա ասում էիք Պրոբացիա-Պրոբացիա, հիմա հաստատվեց, որ Քննչականը պետք է թույլ տար. Արամ Վարդևանյան Պատերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը․ Աբրահամյան ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալները դատապարտվել են 4 տարվա ազատազրկման Եկեղեցին երբեք պարզապես պատմական ինստիտուտ չէ, նա կենդանի մարմին է․ Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am