Վիրահայոց թեմում նոր սկանդալ է հասունանում. Hetq.am

Hetq.am-ը գրում է. Վիրահայոց թեմի առաջնորդի հանրայնացրած՝ թեմում սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին լուրերը տարաբնույթ մեկնաբանությունների և վրդովմունքների առիթ են դարձել: Հիշեցնենք՝ այլ ծառայության կոչվելու և փոխառաջնորդարանում սպասվող կառուցվածքային փոփոխությունների հիմնավորմամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Նոր փոխանորդ դեռ չի նշանակվել: Նշանակվելու է, թե ոչ՝ հստակ չէ: Եվ ընդհանրապես՝ կառուցվածքային ինչ փոփոխություններ նկատի ուներ Վիրահայոց թեմի առաջնորդը, նույնպես դեռևս հայտնի չէ: Լուրը անակնկալի է բերել նաև Տեր Բաբգէն Վարդապետ Սալբիյանին, քանզի վերջինս 16 տարի ծառայություն էր իրականացնում Ախալքալաքում: Ջավախքահայությունը հեռահար նպատակ էր փայփայում, որ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխանորդությունն ի վերջո կդառնա առանձին թեմ: «Հետք»-ի հետ զրույցում Տեր Բաբգէն Վարդապետ Սալբիյանն ասաց, որ ոչնչից տեղյակ չէ՝ չգիտե նույնիսկ՝ ինչ պաշտոնի և ծառայության մասին է խոսքը, որտեղ է ինքը շարունակելու իր գործունեությունը: Ասաց, որ ինքը Մայր Աթոռի միաբան է, Մայր Աթոռն ինչ որոշում կայացնի, այնտեղ էլ ծառայություն կիրականացնի: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Բաբգէն վարդապետ Սալբիյանը մնալու է Վիրահայոց թեմում, սակայն թե ինչ կարգավիճակում և որտեղ է ծառայելու կոնկրետ, խուսափեց ասել՝ հորդորելով մանրամասները Վիրահայոց թեմի առաջնորդից ճշտել: Վիրահայոց թեմի առաջնորդը հեռախոսազանգերին չի պատասխանում: Նրա հետ կապ հաստատել առայժմ չի ստացվել: jnews.ge-ի հետ զրույցում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նույնպես խուսափել է հստակ որևէ բան ասել նոր փոխառաջնորդի կամ արդեն նախկինի ազատման մասին: Ասել է, որ ինքն է շարունակելու աշխատանքները որպես առաջնորդ: Ջավախքում Հայր Բաբգէնի ազատումը կապում են վերջերս հայաբնակ Գումբուրդո գյուղում խաչքարի տեղադրման հետ: Սակայն Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հերքել է Գումբուրդոյի կապը նրա ազատման հետ: Հասարակական գործիչ Վահագն Չախալյանը կարծում է, որ որքան էլ ոմանք հերքեն նրա հեռացման կապը Գումբուրդոյի դեպքերի հետ, դա միանշանակ է: Հոգևորականի հեռացումը Գումբուրդոյի դեպքերի շարունակությունն է: Գումբուրդոյի դեպքերից հետո ջավախքահայության շրջանում լուրջ բողոքի ալիք է բարձրացել, որը մտահոգության տեղիք է տալիս, և այդ դժգոհությունը, Չախալյանի կանխատեսմամբ, կարող է վերածվել մի նոր սկանդալային պատմության: Այդ դժգոհությունը, սակայն, Հայր Բաբգէնի գլխին կոտրվեց: Մինչդեռ ջավախքահայության դժգոհությունը կապված էր Գումբուրդոյի եկեղեցին վրացական ճանաչելու` Վազգեն Միրզախանյանի ստորագրած ու արած հայտարարության հետ։ «Որքանով ես տեղյակ եմ՝ Հայր Բաբգէնն այդ հանդիպմանը ներկա չի եղել և ոչ էլ այդ հայտարարության տակ ստորագրել է: Թույլ օղակը Հայր Բաբգէնն էր, և նրա գլխին ջարդվեց այս ամենը»,- ասում է Վահագն Չախալյանը: Արդեն իսկ կարծիքներ են շրջանառվում, որ Ջավախքի առաջնորդական փոխանորդությունը կարող է վերանալ կամ ձուլվել թեմին: Սակայն նման որոշումը, Չախալյանի կարծիքով, հղի է անկանխատեսելի հետևանքներով: Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am