Աշխարհի առաջատար երկրների ֆինանսների նախարարները նախազգուշացրել են, որ համաշխարհային տնտեսությունը լրջորեն կվնասվի, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից: Այս մասին հայտնում է BBC-ն: Այս կանխատեսումը տեղ է գտել համատեղ հայտարարության մեջ, որը նրանք արել են Չինաստանում երկօրյա հանդիպումների ավարտին:
G20-ի երկրների ֆինանսների նախարարները և Արժութի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը Չինաստանի Շանհայ քաղաքում քննարկել են հիմնական խնդիրները, որոնք ծառացած են համաշխարհային տնտեսության առջև:
«Աշխարհի խոշորագույն երկրների ֆինանսական առաջնորդները կայացրել են իրենց միաձայն վճիռը, ըստ որի՝ Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալը համաշխարհային տնտեսության համար ուժեղ ցնցում կլինի»,- BBC-ին հայտնել է Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը:
ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն նշանակված է հունիսի 23-ին: Վարչապետ Դևիդ Քեմերոնը արդեն հայտարարել է, որ այդ օրը բրիտանացիների ընդունած որոշումը կլինի վերջնական, և կրկնակի հանրաքվե չի լինի:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը