Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է: Հայկական ժամանակը այս մասին տեղեկացավ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանից:
Վերաբացվելու ժամկետների մասին նա դժվարացավ հստակ տեղեկություն տրամադրել: Ասաց, որ դա կախված է այն հանգամանքից, թե իրավապահները տարածքում աշխատելու որքան անհրաժեշտություն կունենան:
«Մանուշակ» մանկապարտեզում երեկ արտակարգ դեպք էր տեղի ունեցել: 36-ամյա Արգամ Հովիկյանը չորս ժամ պատանդ էր պահել հաստատության սաներից մեկին՝ 3-ամյա Հմայակին՝ պահանջելով նախկին կնոջը:
Ի վերջո, ոստիկանների հատուկ գործողության շնորհիվ (որի ընթացքում նաեւ հնչել էին կրակոցներ) հաջողվել էր ազատել երեխային: Արգամ Հովիկյանը վնասել էր ինքն իրեն, նաեւ վնասվածքներ հասցրել նախկին կնոջն ու նրա տատին, որը մանկապարտեզի տնօրենն է:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը