Մենք ու Տաջիկստանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակին եւ զարգացման հեռանկարներին, միջխորհրդարանական համագործակցությանը, նախանշել տարբեր ոլորտներում փոխգործակցության ուղղությունները: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-տաջիկական հարաբերությունները կառուցված են Հայաստանի եւ Տաջիկստանի ժողովուրդների միջեւ բարեկամության ամուր ավանդույթների, հարգանքի եւ փոխադարձ համակրանքի վրա ու համոզմունք հայտնել, որ այս տարվա հունիսին Էմոմալի Ռահմոնի կատարած պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ հաղորդեց երկկողմ հարաբերություններին: Կողմերը հույս են հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը եւս նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ Տաջիկստանի միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը` ի նպաստ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների: Այս համատեքստում կողմերն ընդգծել են բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ ձեւավորված է անհրաժեշտ իրավապայմանագրային հիմք, որն ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով` առկա է անհրաժեշտ ներուժ փոխշահավետ եւ բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մասնավորապես տնտեսության, գիտության, կրթության, ինչպես նաեւ մշակութային եւ հումանիտար ոլորտներում կապերի սերտացման կարեւորության շուրջ: Զրուցակիցները խոսել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության մասին, անդրադարձել տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերներին դիմակայելու համատեղ ջանքերին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հակամարտությունների կարգավորմանը: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով: Տաջիկստանի Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահը լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ: Արա Բաբլոյանը, նշելով, որ իր գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Տաջիկստանի Հանրապետությունում է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախաձեռնությամբ, հատկանշական է համարել, որ խորհրդարանական պատվիրակության այցն իրականանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանական տարում: «Հայ-տաջիկական հարաբերությունները կառուցված են պատմական եւ բարեկամական ամուր հիմքերի վրա: Հայաստանն անկախության վերականգնման առաջին օրվանից մեծ նշանակություն է տալիս բարեկամ Տաջիկստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը եւ երկու երկրների միջեւ արդյունավետ կապերի ձեւավորմանը, որոնք այսուհետ եւս կխորանան եւ կամրապնդվեն: Այս տարվա հունիսին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ հաղորդեց երկկողմ հարաբերությունների ողջ ներկապնակին: Ձեռք բերված պայմանավորվածությունների իրացումը կնպաստի քաղաքական երկխոսության առավել ընդլայնմանը, փոխշահավետ համագործակցությանը առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում: Մենք գնահատում ենք Տաջիկստանի իշխանությունների վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ, որը մեր երկու երկրներին եւ ժողովուրդներին կապող կարեւոր օղակ է: Հույս ունեմ, որ մեր պաշտոնական այցը կնպաստի նաեւ օրենսդիր իշխանությունների միջեւ փոխգործակցության հետագա ակտիվացմանը: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Հայաստանի եւ Տաջիկստանի օրենսդիր մաիմինների եւ խորհրդարանականների միջեւ համագործակցության զարգացմանը` հիմնված երկու երկրների միջեւ բարեկամության եւ համագործակցության պայմանագրի դրույթների վրա: Մեր բոլոր ջանքերն ուղղված կլինեն խաղաղության հաստատմանն ու պահպանմանը եւ մեր ժողովուրդների բարեկեցությանը»,-ասել է պարոն Բաբլոյանը: Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխհամագործակցության հեռանկարները` ընդգծելով, որ երկու երկրների միջեւ առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Համագործակցության աշխուժացման հարցում զրուցակիցներն անհրաժեշտ են համարել փոխայցերի ակտիվացումը եւ տարբեր միջազգային հարթակներում հանդիպումները: Անդրադարձ է կատարվել առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը. այս հարցում մեծ դեր է վերապահվել հայ-տաջիկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովին եւ հայ-տաջիկական գործարար համաժողովին: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am