Հայաստանում բնակարանային գողությունների քանակը զգալի է. դատախազությունը մտահոգված է

Հոկտեմբերի 27-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2016թ. ընթացքում ապօրինի բնակարան մուտք գործելու միջոցով կատարված գողությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության եւ դատավարական ղեկավարման, ինչպես նաեւ  այդ գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանության վիճակը, քննարկման առարկա են դարձել նաեւ այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը, միասնականությունն ապահովելուն վերաբերող հարցեր: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ուսումնասիրությամբ վեր են հանվել այս հանցատեսակի կանխարգելմանն առնչվող խնդիրները,  հանցագործության կատարմանը նպաստող պայմանները, բնակարանային գողությունների փաստերով քննված քրեական գործերի նախաքննության խնդիրները, օրինաչափ դատավարական խախտումները, դրանց պատճառները, ինչպես նաեւ դատական քննության ժամանակ մեղադրանքի պաշտպանության արդյունավետությանը խոչընդոտող գործոնները: 2016 թվականի ընթացքում արձանագրված՝  սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում բնակարանային գողությունների քանակը զգալի է, այն է՝ արձանագրված  7741 դեպքից 1252-ը կամ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 16,1%-ը եղել են բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքեր: Չնայած զգալի քանակին, 2016 թվականի ընթացքում արձանագրված բնակարանային գողությունների դեպքերը 2015 թվականի համեմատ նվազել են. նախորդ տարի արձանագրվել է նման 1252 դեպք, ինչը 117-ով կամ 8.5%-ով քիչ է 2015 թվականի համեմատ: Դրան զուգահեռ, աճել է՝ բնակարանային գողությունների բացահայտման միջին ցուցանիշը՝ 2016 թվականին կազմելով 33%՝ 2015 թվականին արձանագրված 30.5%-ի դիմաց: 2016 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է 482 քրեական գործ: Հարուցված քրեական գործերով  2016թ. ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 198 անձ, որոնցից 83-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատարաններ է ուղարկվել 128 գործ՝ 187 անձի վերաբերյալ: Դատարաններում քննված եւ ավարտված 109 քրեական գործերով դատապարտվել է 153 անձ, որոնց 81-ի կամ 52.9%-ի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը: 2016 թվականի ընթացքում արձանագրված դեպքերից 77-ը կատարվել են նախնական համաձայնության խմբի կողմից: Նույն ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված արարք կատարած անձանցից  39-ը նախկինում դատված են եղել, ընդ որում, նրանցից 29-ը նախկինում դատապարտվել են համասեռ հանցագործություն կատարելու համար: Վերլուծությունը վկայում է, որ բնակարանային գողություն կատարած 198 անձանցից 192-ը կամ 96.9 %-ը  եղել են տղամարդիկ, 6-ը կամ 3,1 %-ը՝ կանայք: Հանցանք կատարելու պահին անչափահաս է եղել 25-ը կամ 12,6 %-ը: Բնակարանային գողություն կատարած չափահաս անձինք հիմնականում աշխատանք չեն ունեցել կամ, առանձին դեպքերում, կատարել են բանվորական աշխատանքներ, զբաղվել հողագործությամբ, անասնապահությամբ: Իսկ անչափահասները հիմնականում ընդգրկված են եղել ուսումնական հաստա­տություններում: 2016 թվականի ընթացքում Երեւան քաղաքում արձանագրված բնակարանային գողությունների մեծ մասը կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարաններից, ինչը կարելի է բացատրել մայրաքաղաքում  բազմաբնակարան շենքերի՝ առանձնատների համեմատ գերակշռությամբ: Ի տարբերություն Երեւան քաղաքի, 2016 թվականի ընթացքում մարզերում արձանագրված բնակարանային գողությունները հիմնականում կատարվել են առանձնատներից: Արձանագրված բնակարանային գողություններից 565-ը կամ 45,1%-ը կատարվել են գիշերային ժամին՝ ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում, 500-ը կամ 39,9%-ը՝ ցերեկը, իսկ 187 դեպքով 14.9% հնարավոր չի եղել հստակ պարզել հանցագործության կատարման կոնկրետ ժամանակահատվածը: Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերի բացահայտման ցածր մակարդակը հաստատող վիճակագրական օրինաչափությունն ակնհայտ է դարձնում այս հանցագործության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անբավարարությունը: Կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հատուկ ուշադրություն հրավիրեց հատկապես այս հանգամանքի վրա՝ մատնանշելով նաեւ բնակարանային գողություններով պատճառված վնասի վերականգնման չափազանց ցածր մակարդակը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ կանխարգելիչ եւ հսկողական մեխանիզմների կատարելագործման առումով հրատապ անհրաժեշտություն է իրավապահ եւ շահագրգիռ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ սերտ փոխգործակցությունը, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերի, այս հանցագործության տեսանկյունից ռիսկային համարվող բնակավայրերի, հատկապես ամառանոցային հատվածների հսկողության ուժեղացումը տեխնիկական ժամանակակից միջոցների կիրառմամբ: Հատկապես այս խնդիրները քննարկելու համար, բացի ՀՀ ոստիկանության, նախաքննություն իրականացնող մարմինների ներկայացուցիչներից, ՀՀ Դատախազության կոլեգիայի նիստին հրավիրվել եւ մասնակցում էին նաեւ ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից եւ Երեւանի քաղաքապետարանից: Շահագրգիռ քննարկում է ծավալվել պատկան մարմինների գործառույթների շրջանակում ջանքերը համատեղելու ուղղությունների, եղանակների շուրջ: Դատախազության կոլեգիայի քննարկումների արդյունքներով ՀՀ ոստիկանության պետին առաջարկվել է հանձնարարել ավելի ինտենսիվացնել ոստիկանության ծառայությունների աշխատանքները, պարեկապահակային ծառայության առավել մեծ ուշադրության տակ պահել բնակարանային գողության կատարման համար առավել կրիմինոգեն վայրերը, օպերատիվ տեսադաշտում պահել բնակարանային գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց: Հատկապես այս ուղղությամբ աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին է վկայում այն, որ միայն 2016թ. ընթացքում բնակարանային գողությունների համար դատապարտված 153 անձանցից 29-ը նախկինում դատապարտված են եղել համասեռ հանցագործությունների համար: ՀՀ դատախազությունն առաջարկել է Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին՝ քննարկել եւ գործուն քայլեր ձեռնարկել Երեւանի ու ՀՀ մարզերի տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերը տեսախցիկներով, շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ: Մեծապես կարեւորվել է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների, ՏԻՄ եւ համայնքային ոստիկանության ակտիվ համագործակցությունը, համատեղ կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու իրականացումը: Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է խստորեն հետեւել, որպեսզի բնակարանային գողությունների դեպքերով դեպքի վայրի զննությունը կատարվի լրիվ ծավալով, բացառել միայն ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա անձի կողմից գողություն կատարելը հիմնավորված համարելու դեպքերը: Իսկ բացահայտված դեպքերով՝ ապահովել, որպեսզի կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությամբ դեպքի վայրի լրացուցիչ զննությունը կամ քննչական փորձարարությունը կատարվեն ամենայն մանրամասնությամբ; Այսինքն ստացված փաստական տվյալներն ամբողջացնելու, ապացուցման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ: Դատախազներին հանձնարարվել է նաեւ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո ուսումնասիրել իրենց սպասարկման տարածքում գողությունների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները եւ ըստ անհրաժեշտության՝ դրանցից բխող համապատասխան միջնորդագրեր հասցեագրել Ոստիկանության տարածքային վարչությունների պետերին, իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին: ՀՀ դատախազության կոլեգիան որոշակիացրել է «բնակարան» եզրույթի քրեադատավարական բնութագիրը, հստակեցրել այն չափորոշիչները, ըստ որոնց պետք է բնակարան, պահեստարան կամ շինություն մուտք գործելը որակել ապօրինի:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am