1 միլիոն դոլար Հրանտ Թոխատյանից

Վերջին շրջանում մեծ աղմուկ հանած «Կանազի» մշակույթի տան շենքը Երեւանի ավագանու որոշմամբ հանձնվեց  Երեւանի ավագանու նախկին անդամ Հրանտ Թոխատյանին,ով  կստեղծի  «Արվեստի այբբենարան» մշակութային հիմնադրամը: Քվեարկությունից առաջ Հրանտ Թոխատյանը ներկայացրեց, թե ինչ նպատակ է հետապնդում իր հիմնադրամը եւ ինչ են ստեղծելու «Կանազ»-ի տեղում: Նա բրոշյուրով ներկայացրեց  իր տեսլականը թատրոնի շենքի հետ կապված, այն ելույթի վերջում փոխանցեց քաղաքապետարանին:« Թատրոնը կարող է լինել շահութաբեր, դերասանները կարող են բարձր վարձատրություն ստանալ ներկայացումներ խաղալով եւ ունենալ լեփ-լեցուն դահլիճներ, որը 25 տարում չեն ունեցել:  Վերջապես գտնվեց մի շենք: Ես գիտեմ, որ այնտեղ եղել է Երեւանի ավագանու «Ելք» դաշինքը, եթե չեմ սխալվում նաեւ փոխքաղաքապետն է եղել եւ տեսել եք շենքի վիճակը: Որքան հասկացա սոցցանցերից, «Երկիր ծիրանի»-ի անդամներն էլ են եղել այդ շենքում, չգիտեմ որքանով են ներս մտել, թե չէ, բայց հրավիրում եմ բոլորիդ:10 տարին դա ահավոր քիչ է այն ամենի համար ինչ-որ մենք այնտեղ ուզում ենք անել եւ այն ներդրման համար, որը մենք անելու ենք: Եթե որեւէ մեկը դահլիճում, որոնք որ զբաղվում են թատրոնով կամ բիզնեսով կամ ֆինանսիստ են, եթե որեւէ մեկը կկարողանա բերել մի օրինակ, որ 1 միլիոն դոլարին համարժեք ներդնելով հնարավոր է 10 տարում 1 լումա վերադարձնել, ես կասեմ այդ մարդուն՝ բրավո եւ կհրավիրեմ մեր հետ գործելու»,- ասաց Հրանտ Թոխատյանը եւ շարունակեց, որ ավագանու նիստին գալու իր նպատակն այն էր, որ ներկայացներ շենքի հետ կապված իրենց ծրագրերը: Վերջինիս խոսքով, պետք է ստեղծվի թատերական դպրոց, պրոֆտեխուսումնարան, թատրոն եւ մանկական թատրոն եւ դիմելով ավագանուն ասաց, եթե ժամկետը երկարացնելու հնարավորություն կա, ապա ավելի երկար ժամկետով շենքը իրեն հանձնեն: «Այսօր շենքն ահավոր վիճակում է: Մենք միայն ասում ենք՝ պատմամշակութային: Ի՞նչ է մնացել այդ պատմամշակութային շենքից, բացի դրսի պատերը՝ ոչինչ: Դա բարբարոսային վերաբերմունք է այդ շենքին: Այո՛, ես ուզում եմ, որպեսզի մենք շենքը կարողանանք վերականգնել եւ շենքը ծառայի մշակույթին, ինչպես եղել է նախկինում: Ես ինքս 70-ականներին խաղացել եմ այդ բեմի վրա»,- եզրափակեց Հրանտ Թոխատյանը:  

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am