Արմավիրի մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է.պարզվել է դրդապատճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Հարութ Սրեյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված խմբի ղեկավար նշանակված Հ. Սրեյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, որը վերաբերում է Արմավիր քաղաքի Տ. Պետրոսյան 1-ին նրբանցքում հաշվառված 36-ամյա Արգամ Հովիկյանի կողմից երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Արմավիրի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 17 հասցեում գործող թիվ 12 «Մանուշակ» մանկապարտեզի մսուր խմբի սան, 2.5-ամյա Հմայակ Համազասպյանին մի քանի ժամ պատանդ պահելուն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Ա. Հովիկյանը նշված մանկապարտեզի դաստիարակչուհի՝ Արմավիր քաղաքի Չարնցի փողոցի բնակիչ, 23-ամյա Լիլիթ Հովհաննիսյանի նախկին ամուսինն է, ով դանակի սպառնալիքով պահանջել է, որպեսզի իր մոտ բերեն նախկին կնոջը՝ Լ. Հովհաննիսյանին։ ՀԿԳ քննիչի որոշմամբ Ա. Հովիկյանը ձերբակալվել է, և օրենքով սահմանված կարգով ձերբակալման ժամը լրանալուց հետո քննչական բաժինը դիմելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Ա. Հովիկյանի նկատմամբ, ու եթե դատարանը բավարարի միջնորդությունը, ապա նա կամ կտեղափոխվի Դատապարտյալների հիվանդանոց կամ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 30-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Մի քաղաքացի ներս էր մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ էր վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը առաջին պահից դեպքի վայր էին ժամանել Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանն ու դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը: Նշված հատվածում ծառայություն էին կատարլ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները։ Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ով Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ Սամվել Խմելյանի հետ փորձում էին բանակցություններ վարել, որպեսզի քաղաքացին պատանդ վերցված երեխային ազատ արձակեր: Ոստիկանների բանակցությունների և բացատրական աշխատանքների արդյունքում բոլոր պատանդները բաց էին թողնվել, մնացել էր միայն մեկ հոգի՝ տղա երեխա: Տականքը բռնություն էր կիրառել մանկապարտեզի դաստիարակչուհու նկատմամբ, ով վնասվածքներ էր ստացել: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նա Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովակիմյանն է: Ժամանել էին նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ժամանել էր նաև ՀՀ Ոստիկանության 1-ին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, իսկ քիչ անց ոստիկաններին հաջողվել էր ստահակին վնասազերծել և երեխային ազատել տականքի ճիրաններից: Երեխային փրկելու գործում հսկայական և պրոֆեսիոնալ աշխատանքներ էր կատարել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչութան պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը՝ համագործակցելով ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հ. Պողոսյանի, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ս. Ասատրյանի և 6-րդ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Ա. Մարգարյանի հետ: Ա. Այվազյանը իր վարքով ապացուցեց, որ ինքը իսկական ոստիկան է և լավ հոգեբան: Ստահակի հետ մի քանի ժամ բանակցություններ վարած ու երեխայի կյանքը փրկած՝ Արմավիրի մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am