Վանաձորի քաղաքապետի ճակատագիրը մնում է անորոշ

«Հրապարակ» թերթը գրում է. «2021-ի ՏԻՄ ընտրություններից ի վեր ՔՊ-ական իշխանությունը, չհաշտվելով Վանաձորում կրած պարտության հետ, ամեն ինչ արեց, որ իշխանությունը խլի հաղթող ուժերից: Այդ պատճառով 2,5 տարի բանտում անցկացրեց Մամիկոն Ասլանյանը: Ապա ԼՀԿ-ի միջոցով կասեցրին Վանաձորի ավագանու գործունեությունը` նրանց հայցի հիմքով դատարանն արգելեց նիստեր հրավիրել` մինչեւ իր վերջնական որոշումը, իսկ դատը ձգվեց 2 տարի:

Ապա օրենսդրական փոփոխություն արեցին, որ կարողանան ավագանու կազմում գտնվող մեծությամբ երկրորդ ուժի` ՀԱՍԿ-ի ներկայացուցչին` կրիմինալ համբավ ունեցող նախկին փոխքաղաքապետ Ակային` Արկադի Փելեշյանին, քաղաքապետ կարգել: Հիմա Մամիկոն Ասլանյանը բանտից ազատվել է, ԼՀԿ-ի հայցի քննությունն ավարտվել է, եւ ենթադրվում էր, որ ավագանին նիստ կանի ու քաղաքապետ կընտրի, բայց «մեջլիս» է մտել Ական` ՀԱՍԿ-ով:

Մովսես Շահվերդյանի կուսակցությունը դիմել է դատարան, թե իրենք, որպես երրորդ կողմ, պատշաճ ծանուցված չեն եղել եւ ԼՀԿ-ի հայցի քննությանը չեն մասնակցել, խնդրում են նորից սկսել քննությունը եւ իրենց լսել: Վանաձորի ավագանու անդամներն արդեն ծանուցում են ստացել, որ դատարանը վարույթ է ընդունել ՀԱՍԿ-ի բողոքը, եւ, ուշադրություն, նիստի օր է նշանակվել 2025թ․ հունիսի 26-ը։ Սա նշանակում է, որ Վանաձորի ավագանու եւ Վանաձորի քաղաքապետի ճակատագիրը կրկին մնում է անորոշ, քանի որ հայտնի չէ, թե այս մի բողոքն ինչքան կքննվի: Եվ այս իշխանությունը խոսում է «ընտրակեղծիքների էջը» փակված լինելու մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 64 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am