Թումանյանի ոստիկանապետն աշխատանքից ազատվել է Երևանում աղմկահարույց սպանության հետ դեպքի հետ կապվա՞ծ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արտակ Գուրջանյանը նշանակվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ՝ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվելով Ոստիկանության Բազումի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թումանյանի բաժնի ոստիկանության պետ Վ. Մոսինյանի ազատման պատճառը Երևանում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած կրակոցներով զուգորդված աղմկահարույց սպանությունն էր, երբ Լոռու մարզի բնակիչները մի իսկական «Սիցիլիայի էին վերածել» մայրա քաղաքի կենտրոնը։ Սակայն ՀՀ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի, Ոստիկանության կազմակերպված հանցավորությա դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու արդյունքում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորությամբ Վրաստանի իրավապահ մարմինների հետ համագործակցելով՝ Վրաստանում հայտնաբերել են սպանության կասկածանքով հետախուզման մեջ գտնվող 35-ամյա Ալբերտ Բլբուլյանին և 33-ամյա Արմեն Կարադավիդովին։ Այս պահին Հայաստանի և Վրաստանի իրավապահները, ժողովրդի լեզվով ասած, զբաղված են թղթաբանությամբ, որպեսզի նշված անձինք տեղափոխվեն Հայաստան։ Թումանյանի ոստիկանապետի պաշտոնանկության պատճառը, ըստ մեր տեղեկությունների, կայանում է նրանում, որ հավաստի տեղեկություններ են ստացվել, որ հանցագործությունը կատարելուց հետո նրանք անարգել Թումանյանի տարածքից անցել են Վրաստան։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրացական կողմը զարմացել է Հայաստանի իրավապահների ստացված օպերատիվ տեղեկությունների իրական լինելու մասին, քանի որ հետախուզման մեջ գտնվողները կերպարանափոխված են եղել, մասնավորապես, շրջել են ցնցոտիներով, ինչը կասկած չի հարուցել վրացական կողմի մոտ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողները, հետևողական, լայնածավալ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել էին սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 35-ամյա Ալբերտ Բլբուլյանին և 33-ամյա Արմեն Կարադավիդովին: Այդ մասին հայտնել էր Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նրա խոսքով, այդ պահին քննարկվում էին նրանց Հայաստան տեղափոխելու ընթացակարգի մանրամասները: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, կասկածյալների թաքնվելու վայրը պարզել էին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Ալիկ Մարգարյանը, որոնց ստացված օպերատիվ տվյալները մեծ նշանակություն են ունեցել Վրաստանի իրենց գործընկերների համար, ինչի շնորհիվ էլ կասկածյալները հայտնաբերվել էին։ Թումանյանի նախկին ոստիկանության պետ Վահագն Մոսինյանն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am