Սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է․ ավագանու անդամ

Երևանի պատմության ամենաձախողված քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց։

Սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի։

Սեպտեմբերի 10-ին ՔՊ-ն պատրաստվում է դադարեցնել ոչ միայն իմ՝ որպես Երևանի ավագանու անդամի, այլև որպես Երևանի ավագանու ընդդիմադիր (մեծությամբ երկրորդ) խմբակցության ղեկավարի լիազորությունները՝ խաթարելով մեր խմբակցության բնականոն աշխատանքը և հերթական անգամ թքելով մեզ ձայն տված տասնյակ հազարավոր երևանցիների վրա։

Թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանը ընտրում է ժողովուրդը և միայն ժողովուրդն է ընտրությունների միջոցով որոշում, թե ում լիազորությունները պետք է դադարեցվեն։ Ավինյանն ու իր թիմը չեն ներկայացնում երևանցիներին, և եթե 1 տարի առաջ ստացել են երևանցիների աջակցության 9%-ը, ապա այսօր նրանց վարկանիշը շրիշակից ցածր է։

ՀՀ իշխանությունների հռչակած արևմտյան ձգտումների ֆոնին՝ Երևանի քաղաքագլխի և իր թիմի կողմից ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումները կասկածի տակ են դնում ժողովրդավարության մասին այս խմբի իրական պատկերացումներն ու ընկալումները։

Հույս ունեմ, որ տեղական իշխանությունների որդեգրած հակաժողովրդավարական գործելաոճը և հատկապես այս խայտառակ դրվագը կհայտնվեն իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում և կստանան միջազգային կազմակերպությունների համարժեք արձագանքը։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյան

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Մուշեղ և Վահան Սրբազաններին նույնպես արգելել են լքել ՀՀ տարածքը Մասնավոր սաունայում հրդեհի ժամանակ զոհվել է հինգ դեռահաս Այսօր Մասյացոտնի թեմի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում մեծ շուքով նշվեց Սուրբ Սարգիս Զորավարի տոնը ԿԳՄՍՆ-ի փնթի աշխատելաոճը․ անգլերենի թեստերը եղել են թերի Ուժերի հավասարակշռությունը փոխվում է. Իլոն Մասկ Իրանի, Չինաստանի եւ ՌԴ Ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսում համատեղ զորավարժություններ կանցկացնեն Թբիլիսիում և Բաթումում 32 անօրինական օտարերկրացի է ձերբակալվել Ռուսաստանի կառավարությունը բենզինի, դիզելի և այլ վառելիքի արտահանման արգելք է սահմանել Ուժայինները լոկ գործիք են, իսկ հոգևորականը՝ սյուն, ամրոց․ Տիգրան Քոչարյան Փաշինյանը բոլորին ներգրավում է իր հանցավոր պլանի մեջ Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածելու խոշոր տարածաշրջանային պատերազմի Կաթողիկոսի սառնասրտությունն ու Փաշինյանի նյարդային դողը Նաթան եւ Հայկազուն Սրբազանների նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը Իշխանությունները փորձում են վիժեցնել եպիսկոպոսաց ժողովը «ՔՊ-ի դեպքում հոգեվարք չի, մսեվարք ա»․ Դավիթ Ամալյան Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը Իրանի 2 քաղաքում պայթյուններ են որոտացել Խոշոր հրդեհ` Երևանի Գևորգ Էմին փողոցում Հարձակման դեպքում Իրանի պատասխանը չափազանց հզոր կլինի․ Արաղչի Փաշինյանը որևէ ամուր ոտնատեղ չունի եկեղեցու ներսում. քաղաքագետ Նիկոլի սիրտը Հանրապետության հրապարակի քարոզարշավի եզրափակիչ համերգ է ուզում․ Մխիթարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. սպասվում են տեղումներ Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը Ովքեր են հավանական եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ԻՀՊԿ-ն հերքել է ՌԾՈւ հրամանատարի դեմ մահափորձի փաստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am