Արդյոք շահերի բախում չկա նրանում, որ իր որդիների հետ փոխկապակցված ընկերությանը հարկային արտոնություններ են տրվում,լրագրողները հարցրեցին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին,ինչից նա վրդովվեց : «Բոլորին արտոնություն տրվում է: Բոլոր նրանք, ովքեր էդ մասով ներդրումներ են անում, այսինքն՝ գյուղատնտեսության ոլորտում, ստանում են: Մեքենա-սարքավորումների ներմուծումը հունվարի 1-ից ազատվում է, և այդ արտոնությունը տրվել է այն կոնտեքստում, որ ամսի մեկից նորից այդ գանձած գումարների հետ վերադարձի խնդիր չառաջանա:Չկա ընկերություն, որը դիմած լինի և այդ արտոնությունից ստացած չլինի»,- նշեց նա:
Թե իսկ ինչպե՞ս է ստացվում, որ հարկային արտոնություններ ստացող ընկերությունների 30 տոկոսը փոխկապակցված են պաշտոնյաների հետ, ՊԵԿ նախագահը պատասխանեց՝ իսկ ո՞վ ասաց, որ պաշտոնյաների ազգականներն իրավունք չունեն արտոնությունից օգտվելու, սահամանափակում կա՞.«Ես բարձրաձայն հնչեցնում եմ, որ բոլորին է թույլատրվում, բոլոր էն տնտեսվարողները, ովքեր դիմում են, ստանում են էդ արտոնությունը, ավելին, հունվարի 1-ից դա բոլորի համար է գործելու»:
Կառավարությունը մի կողմից հայտարարում է, որ պայքարում է շահերի բախման դեմ, օրենքներ է ընդունում այդ ուղղությամբ, բայց մյուս կողմից նմանօրինակ արտոնություններ են տրվում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց, դա նորմա՞լ է, հարցին ի պատասխան Վարդան Հարությունյանը նշեց. «Իմ որդիները ջերմոց կամ այգի են կառուցում, պտի չկառուցե՞ն: Էս երկրում ապրելու իրավունք չունե՞ն»: Երբ լրագրողները նկատեցին, որ արտոնյալները ջերմոց են կառուցում, իսկ հասարակ գյուղացին այդ հնարավորությունը չունի, ՊԵԿ նախագահն ասաց.Թող գյուղացիներն էլ նույնն անեն, ոչ մի արգելք չկա:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը