«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Վիգեն Սարգսյանի ելույթի ամբողջ հմայքն այն էր, որ մի պահ տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանում էլ կարող են քաղաքական հրապարակային թեժ բանավեճեր ծավալվել, և դա լինի ոչ թե ընդդիմության մենախոսություն, այլ երկկողմանի պրոցես: Բայց սա, թերևս, կլինի որևէ իշխանավորի վերջին նման փորձը, իսկ կոնկրետ Վիգեն Սարգսյանը դեռ երկար կհիշի ԱԺ-ում իր փայլուն-տապալված ելույթը, որովհետև պարզվեց, որ Պաշտպանության նորաթուխ նախարարը ամենավերջին մարդն է Հայաստանում, որ կարող է որևէ մեկին մեղադրել բանակում չծառայելու համար:
Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, շաբաթ օրն անդրադարձավ ԱԺ քննարկումներին. «Աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որ ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին: Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից»: Ռուզաննա Խաչատրյանը Վիգեն Սարգսյանի անունը չի գրել, բայց պետք էլ չէր, որ գրեր, որպեսզի պարզ դառնար, որ խոսքը Պաշտպանության նախարարի մասին է:
Եվ սա խայտառակություն է: Ցանկացած այլ երկրում նման հրապարակումից հետո ի վիճակի չլինելով 18 տարեկանում բանակ չգնալու օրինականությունն ապացուցել՝ նախարարը հրաժարական կտար:
Հայաստանում նման դեպքերում գործում է ջայլամի սինդրոմը, Վիգեն Սարգսյանն այժմ գլուխը կմտցնի ավազի մեջ, մի որոշ ժամանակ անտակտ լրագրողներից հեռու կմա, որպեսզի ոչ ոք իրեն Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ անտակտ հարց չուղղի, համբերատար կսպասի, մինչև ամեն ինչ մոռացվի և նորից կանցնի «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացմանը:
Ուղղակի հաջորդ անգամ ԱԺ-ում պաշտպանության նախարարը ավելի զգույշ կլինի և որևէ մեկի դոսյեն հանելուց առաջ կմտածի՝ իսկ արժե արդյո՞ք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը