Թուրքական haberler.com կայքը հայտնում է,որ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում հին հայկական թաղամասի տները վերակառուցվել ու ծառայում են որպես հյուրանոցներ:Ժամանակակից Թուրքիայի հարավ-արևելյան հատվածի կարևոր զբոսաշրջային կենտրոն համարվող Այնթապ այցելում են թե՛ տեղացի, թե՛ օտարերկրացի զբոսաշրջիկներ, որոնցից շատերը խոշոր հյուրանոցային ցանցերում սենյակներ պատվիրելու փոխարեն նախընտրում են հյուրընկալվել «բուտիկ-հյուրանոցներում»:
Այնթապի հին տները, որոնք այսօր վերածվել են հյուրատների, ավելի քան 250-300 տարվա պատմություն ունեն:
«Պատմական հուշարձաններ հանդիսացող այս տները հայերից են մնացել», - խոստովանել է նման հյուրանոցներից մեկի տնօրեն Զեյնել Օզքարամանը, որը լրագրողներին ցույց է տվել նաև տներից մեկի վրա մնացած հայատառ մակագրությունները:
Երկու հին տների միացման արդյունքում Օզքարամանը ստացել է 14 սենյականոց մի հյուրատուն, որի մեկ սենյակի համար զբոսաշրջիկներից գանձվում է 150-200 թուրքական լիրա՝ մեկ գիշերվա համար:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը