Որտեղ է Վարդան Հարությունյանի ներկայացրած ստվերը
«Օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր առևտրկանները պետք է հարկերը վճարեն Հարկերից խուսափելու առումով, եթե դիմում են նման ակցիաների, դուք էլ պետք է հասկանաք, որ դուք ինքներդ պետք է մեր կողքին կանգնեք և ոչ թե քաջալերեք հարկերից խուսափող մարդկանց, այլ բացատրեք, որ չի կարելի ակցիա անելով խուսափել հարցերից։ Դա բացառվում է», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն՝ անդրադառնալով «Առինջ մոլի» առևտրականների բողոքներին։ «Նախորդ շաբաթ հանդիպել եմ առևտրկանների հետ և նրանց բացատրել, թե ինչ պետք է անեն։Եթե դրանից էլ են խուսափում և փորձում են խուսափել հարկերից, չի լինելու, կոշտ վարչարարություն է իրականցվելու։ Մենք առաջարկել ենք ձրի հաշվապահություն, դրանից իրենք հրաժարվել են, որովհետև շրջանառությունը չեն ուզում ցույց տալ», - ընդգծեց նա։ ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ տեղյակ է՝ Գագիկ Ծառուկյանը փորձել է առևտրականներին հասկացնել, որ ՊԵԿ-ի արածն օրինականության սահմաններում է.«Այդ մարդիկ պետք է հասկանան, որ հետդարձի ճանապարհ չկա, պետք է իրականության սահմաններում աշխատեն։ Մանրածախ առևտրի ոլորտում կա մեծ ստվեր, դրա դեմ ենք պայքարում ու պետք է հաղթենք»:
