Պուտինի դեմ հարձակման համար մեղադրվող Ադամ Օսմաևի կինը սպանվել է/տեսաշար/

Կիևի մարզում անհայտ անձինք գնդակոծել են այն ավտոմեքենան, որտեղ գտնվում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի համար մեղադրվող Ադամ Օսմաևը և նրա կինը՝ Ամինա Օկուևան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Պատահարի հետևանքով Օկուևան զոհել է, ինչի մասին հայտնել են Ուկրանիայի ազգային ոստիկանությունում: Պատահարի մասին առաջինը պատմել Է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Facebook-ի իր էջում: Ամինա Ակուեւայի մեքենան կրակահերթի է ենթարկվել մերձկիեւյան Գլեվախա գյուղի երկաթուղու մոտակայքում, կրակել են թփերի հետեւից: Ակուեւան մահացել է տեղում, իսկ նրա ամուսինը` չեչենական ծագմամբ Ադամ Օսմաեւը վիրավոր է: Սա առաջին մահափորձը չէ ` ուղղված այս զույգի դեմ: Ամենաթարմ դեպքն այս տարվա ամռանն է եղել: Հուլիսի 1-ին, ֆրանսիացի լրագրողի անվան տակ հանդես եկած Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Դաքարը մի քանի անգամ կրակել էր Օսմաեւի վրա` իր իսկ մեքենայում: Հենց այդ պահին Ամինա Ակուեւան, որը պատերազմել է Դոնբասում` Դուդաեւի անվան ճակատում, պատասխան կրակ էր բացել մարդասպանի վրա, վիրավորել նրան, ինքն էլ ստացել հրազենային վիրավորում: Օսմաևը ձերբակալվել Էր 2012 թվականի փետրվարի 4-ին՝ Ուկրաինայի և  Ռուսաստանի հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունքում: Ուժայինները հայտարարել էին, թե նա մահափորձ էր պատրաստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: 2014 թվականի նոյեմբերին Օդեսայի դատարանն Օսմաևին ազատ է արձակել կալանքից:  

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am