3-ամյա երեխային պատանդ վերցրած տղամարդը խմիչքի ազդեցության տակ է եղել. նա ձերբակալված է.ՀԺ

Երեկ Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցրած 36-ամյա Արգամ Հովիկյանը դեռեւս գտնվում է Հոկտեմբերյանի շրջանային կնետրոնական հիվանդանոցում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արգամ Հովիկյանը երեկ շուրջ 4 ժամ պատանդ էր պահել «Մանուշակ» մանկապարտեզի սաներից մեկին՝ 3-ամյա Հմայակին: Նա պահանջում էր նախկին կնոջը: Հայկական ժամանակի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհդրական Սոնա Տռուզյանն ասաց, որ տղամարդն ունի ձերբակալվածի կարգավիճակ: Նա դեռ չի հարցաքննվել: Հիշեցնենք, որ Արգամ Հովիկյանը երեկ ինքնավնասում է կատարել. նա վնասվածքներ է ստացել կրծքավանդակի հատվածում եւ վիրահատվել: Պատանդառուի նախկին կինը՝ Լ. Հովհաննիսյանը նույնպես հիվանդանոցում է. նա երեկ երեկոյան տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոցային համալիր: Հիվանդանոցի մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ համալսարանական հիվանդանոց տեղափոխված 23-ամյա կնոջը երեկ ժամը 23.00-ի սահմաններում կատարվել է միկրովիրաբուժական վիրահատություն՝ աջ դաստակի ամբողջականությունը վերականգնելու նպատակով: «Նշենք նաեւ, որ հիվանդի մոտ կրծքավանդակի 5-րդ, 6-րդ կողերի արանքում առկա էր վերք: Կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, վերքի առաջնային մշակում: Եվս մեկ վնասվածք՝ ծնոտի տակը կտրված վերքը նույնպես մշակվել է: Այժմ հիվանդը գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար»,- ասացին մամուլի  ծառայությունից: Մեր տեղեկություններով, երեկ պատանդառուն խմիչքի ազդեցության տակ է եղել, մանկապարտեզ մտնելուն պես նա դանակով հարձակվել է նախկին կնոջ տատու՝ մանակապարտեզի վարիչ Ռոզա Վարդանյանի վրա, իսկ երբ նախկին կինն է հասել, նրան նույնպես վնասվածքներ է պատճառել. կնոջը հաջողվել է դիմել փախուստի, ինչից հետո Արգամ Հովիկյանը կողքի սենյակում գտնվող 3-ամյա Հմայակին պատանդ է վերցրել: Ի սկզբանե պատանդ է վերցվել մեկ երեխա: «Մանուշակ» մանկապարտեզի վարիչը թեթեւ վնասվածքներ է ստացել պարանոցի հատվածում: 36-ամյա պանտադառուի ֆեսյբուքյան էջի ուսումնասիրությունից պարզեցինք, որ դեպքից օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում հրապարկել է նախկին կնոջ հետ ունեցած նամակագրությունը: Դրանից պարզ դարձավ, որ տղամարդը կնոջ հետ նորմալ հարաբերություններ է ունեցել անգամ բաժանվելուց հետո, իսկ բաժանության համար մեղադրել է կնոջ տատուն, ինչպես նաեւ աներոջը: Նամակագրությունները տարածելիս Արգամ Հովիկյանը նաեւ հետեւյալ մեկնաբանությունն է գրել. «Սա նրա համար, որ արդեն հավասարվում եմ ձեզ, ցավոք, էս էլ սիրելի զոքանչիս պատկերը»: Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի  218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով (պատանդ վերցնելը, որը կատարվել է զենքի գործադրմամբ՝ ակնհայտ անչափահասի նկատմամբ):

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am