Կարեն Կարապետյանը այլևս նախկին «մաչոն» չէ. Օղակը նրա շուրջը սեղմվում է

«Իրատես» թերթը գրում է. «Օղակը վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջը վաղուց է սեղմվում: Պատճառները շատ են, շահառուները` նույնպես: Հարցադրումն էլ միակն է` այդ նա՞ է, որի «քուղերը» պետք է «կապվեն» 2018-ին, որպես վարչապետ, թե՞ մեկ ուրիշին պետք է սպասել: Հարցնում են` ՀՀԿ-ում: Նաև` ԲՀԿ-ում: Այդ թվում և` ՀՅԴ-ում: Արձանագրենք` նշված կուսակցությունները սպասում են «մեկ ուրիշին»: Այնուհանդերձ, Կարեն Կարապետյանի շուրջն առկա օղակն ամենևին էլ միատարր չէ, բաղկացած է տարբեր, խիստ օբյեկտիվ, ինչպես նաև սուբյեկտիվ «հյուսվածքներից»: ա) Երեկ խորհրդարան ներկայացվեց 2018-ի, այն է` Կարեն Կարապետյանի «վարչապետության» բյուջեն: Վեկտորները, ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, խիստ ակնհայտ դրսևորվեցին` այդպիսի բյուջեով չեն մտնում «սովնարկոմ»` 2018: Ինչն էլ ոչ միայն գործող վարչապետի «մեղքն» ու պատասխանատվությունն է, այլև հազար օբյեկտիվ պատճառ ունի, բայց քանի որ «գիլիոտինի» սեղանին այս պահին բյուջեն դրված է այդ վարչապետի ձեռամբ, օղակը սեղմվելու է անգամ առանց որևէ մեկի, այդ թվում` ԲՀԿ-ի և այլոց օգնության: Եվ խնդիրը, որ դրված է քաղաքական դերակատարների առջև` ցուցանել Կարեն Կարապետյանի «վատը», խիստ սահուն, ինքն իրեն կստացվի. նախ` բյուջեի հանձնաժողովային քննարկումների, ապա և` «պլենար» նիստի ընթացքում: բ) Կառավարության, Կարեն Կարապետյանի շուրջը հյուսվող օղակի հաջորդ օբյեկտիվ շղթան ներդրումների խոստացված ծավալի չապահովումն է: Վարչապետը ժամանակին անզգուշություն «ունեցավ» ոչ միայն արտաբերելու, որ տնտեսությունը շատ ծանր վիճակում է (ինչը նրան չներվեց որևէ մակարդակում, բայց առաջին հերթին քաղաքական, որովհետև Հայաստանում ընդունված չէ, որ նույն թիմին պատկանող վարչապետ-իրավահաջորդը իր բեմելին զուգահեռ, նման միտք հնչեցնի), այլև, որ Հայաստանում սպասվում է 850 միլիոն դոլարի ներդրում: Ինչը չկա: գ) Ի դեպ, եղած ներդրումների մասին էլ կա՛մ Սերժ Սարգսյանն է հայտարարում, ասենք` Ջերմուկի 21 միլիոնի մասով, կա՛մ էլ այդ ներդրումների մասին հուշագիրը ստորագրվում է այնպիսի մի օր, որ հաստատապես «օգտավետ» չէ Կարեն Կարապետյանի «ապագայի» համար (նկատի ունենք ԵԱՏՄ վարչապետների նիստի օրը էներգետիկայի նախարարությունում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի «քավորությամբ» ստորագրված 190 մլն-ի փաստաթուղթը): դ) Այո, օղակը Կարեն Կարապետյանի շուրջը սեղմվեց նաև Մեդվեդևի այցի օրերին: Ուզում էին լավ, ստացվեց, ինչպես միշտ. Մեդվեդևը` յուր Միլլերի հետ, փաստացի, պետք է «յուղ ածեր» վարչապետի «քուղերի» վրա, ցուցաներ, որ սույն «քուղերը» պատվիրված են Ռուսաստանում և անհրաժեշտ պահին, եթե պետք լինի, Ռուսաստանը դրանք «կկապի»: ԵԱՏՄ-ականներ Ղրղզստանի և Ղազախստանի տարընթերցմանը միացած ՀՀ արտահանման թվերը տեղ չթողեցին, որ Հայաստանում անցկացված նիստը քչից-շատից «պոզիտիվի մեջ» լիներ: Հետո էլ պետք է արձանագրել, որ Դմիտրի Անատոլևիչի ոտքը առանձնապես «խերով» չէ. նախորդ այցին էլ նա «խինդ» չբերեց Հովիկ Աբրահամյանի համար, և նրա այցից հետո Հովիկ Արգամիչը պաշտոնին հրաժեշտ տվեց: ե) Կարեն Կարապետյանի շուրջ օղակը սեղմվում է նաև իր շրջապատի մասով: Խոսակցությունները, որ տրանսպորտի և կապի նախարարն ինչ-ինչ չարաշահումներ է թույլ տվել, կարող ենք կարծել, շատ ավելի հոգեբանական, քան տնտեսական «ալիք» է: Ձգենք պաուզան, արձանագրելու` գործող վարչապետի շուրջը հյուսվող օղակը քաղաքականապես բավականին գրագետ է, որովհետև կառուցված է նախ և առաջ հոգեբանական, ենթագիտակցական գործոնի վրա, որը ժամանակակից աշխարհում շատ լավ է աշխատում, էլ ու՜ր մնաց` զգայարանների ավելցուկից խեղդվող Հայաստանում: Ի դեպ, նկատենք, այսօրվա Կարապետյանը նախկին ընտրությունների «մաչոն» չէ. չէ, նա էլի համակրելի, գեղեցիկ է, սակայն էներգետիկա չկա այլևս, այս ամիսների ընթացքում նա դարձավ հայաստանցիների նման հոգնած, անկյանք, զի հաշվարկը` նրան «հոգնեցնելու», անթերի էր. նախ, Կարեն Կարապետյանին թվաց, թե ընտրությունների ընթացքում այդ ինքն է մտածում, ոչ թե «իրեն են մտածում», և որպես էլեգանտ «մաչո», հետո էլ այնքան հոգս թափեցին գլխին, որ դրանց տարափին որևէ նորմալ-բանական էակ չէր դիմանա: Էլ չենք ասում, որ նա իր ենթագիտակցական «ինֆրաստրուկտուրայով» «միայնակ գայլ» է. նրան ոչ միայն թույլ չտվեցին քաղաքականությամբ զբաղվել, ինչն էլ եղավ, կա ու կլինի նրա «գերագույն այիբը», քանզի որքան էլ պնդեն, որ վարչապետը տնտեսական ֆունկցիա է, վարչապետը, այն էլ` Հայաստանի նման երկրում, այն էլ` փոփոխված սահմանադրության ֆոնին, այն էլ` 2018-ի վարչապետը, նախ և առաջ քաղաքականություն է։ Այդ նա չցանկացավ «ապացուցել», որ քաղաքականության «քուղերն» էլ են իրենը, էլ չենք ասում` դա շատ լավ հասկանալով, խաղի մոդերատորները նրան ասացին` քուղերդ ավելի հարմար են քո շուրջը «օղակ» հյուսելու համար»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am