«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»,- օրերս հայտարարել էր Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում խոսելով ԼՂ խնդրի մասին: Ս. Սարգսյանը չի կոնկրետացրել՝ ի՞նչ նկատի ունի «ցավոտ լուծումներ» ասելով, որո՞նք են լինելու փոխզիջումները: Բայց դժվար չէ կռահել՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ նախկին ու ներկա համանախագահների, նաև Հայաստանի տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի նախկինում հնչեցրած խոսքերը:
Մինչ այդ, սակայն, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իշխանության մաս կազմող մեկ այլ կուսակցության՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել է. «Ի վերջո, այո՛, ցավոտ է լինելու, դա հանրապետության նախագահի նաև պարտականությունն է այդ մասին խոսել, ասել ժողովրդին: Բայց այսօր մենք, գոնե իբրև Դաշնակցություն, չենք խոսում որևէ զիջման մասին, քանի դեռ ադրբեջանական կողմը որևէ նախաձեռնություն, պատրաստակամություն չի հայտնել: Մենք այսօր պետք է պատրաստ լինենք ցանկացած լուծման»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը