«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հասած լուրերի համաձայն՝ կրկին ուժեղացվել է Բաղրամյան 26-ի և հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը: Այդ ամենն առավել ակնհայտ երևացել է վերջին օրերին Սերժ Սարգսյանի՝ մի քանի պետական գերատեսչություններ այցերի ժամանակ:
Օրինակ՝ ՊՆ Սերժ Սարգսյանի վերջին այցի ժամանակ հրահանգվել է փակել նախարարության ապակիները, որպեսզի դրսից չերևա, թե նախարարության որ սենյակում է անցնում հանդիպումը:
ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, նշել է. «Ընդամենը նորմալ միջացառումներ են, որոնք իրականացվում են նման բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգությունը ապահովելու նպատակով: Տարածաշրջանում Դուք տեսնում եք՝ ինչպիսի աշխարհաքաղաքական պրոցեսներ են գնում, և մենք էլ, ըստ այդմ, մեր միջոցառումները կազմակերպում ենք: Մտահոգվելու խնդիր չկա, մենք մեր ընթացիկ աշխատանքն ենք կատարում»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը