Ժողովրդին ստերով, կեղծիքով կերակրողները․ 168․am

168․am-ը գրում է․ Փաշինյանի վարչախումբը թղթի վրա ամեն ինչ կառուցում է՝ մետրոյի կայարան կամ կայարաններ, «Ակադեմիական քաղաք», նոր ատոմակայան, էլի ուրիշ բաներ… Ինչո՞վ են կառուցում, ո՞ւմ հաշվին, ո՞ւմ միջոցներով, ոչ մեկը չգիտի։ Իրենք էլ չգիտեն։ Փող չունեն, բայց «կառուցում» են։ Կառուցածներն այսքան ժամանակ չտեսանք, հիմա էլ իբր նորերն են կառուցում։ Դե, ելույթներ են, դատարկ խոսքեր են՝ կախում են «հպարտ» քաղաքացիների ականջներից:

Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման մասին 6 տարի առաջ էին խոսում, սակայն դեռ մեկ քար դրած չկան։ 6 տարում ընդամենը նախագիծն են արել, նույնիսկ ամբողջական փորձաքննություն չեն անցկացրել։ Չնայած, եթե հավատալու լինեինք նախկին ասածներին՝ վաղուց արդեն Երևանի քաղաքացիները պիտի երթևեկեին այդ կայարանով։

Լավագույն դեպքում մետրոյի կայարանի կառուցումը կարող է սկսվել միայն 2026թ. կեսերին։ Այն էլ, եթե մինչ այդ լուծեն ֆինանսավորման հետ կապված խնդիրները։

Իսկ ֆինանսավորման խնդիրները մինչ օրս լուծված չեն, փող չունեն, բայց 6 տարի առաջ քաղաքացիներին կերակրում էին ելույթներով, թե արդեն մետրոյի կայարան են կառուցում։ Մինչև հիմա էլ իբր կառուցում են… Այլ հարց է՝ առաջիկա տասնամյակում երևանցիներն ընդհանրապես կտեսնե՞ն այդ կայարանը, թե՞ այն կմնա թղթի վրա, ինչպես մնացել է անցած 6 տարիներին։

Կայարանի կառուցման ֆինանսական խնդիր չեն կարողացել լուծել, բայց դեռ կայարանի կառուցումից են խոսում։ Ինչո՞վ են կառուցելու, իրենք էլ չգիտեն։ Հիշեցնենք, որ Աջափնյակի կայարանի կառուցման նախագծի արժեքը, նախնական գնահատումներով, 200-250 մլն դոլարի սահմաններում է։

Հաջորդ բլեֆը:

Փող չունեն մետրոյի 200-250 մլն դոլարանոց մի կայարան կառուցելու համար, հիմա էլ ասում են, թե միլիարդների հասնող «Ակադեմիական քաղաք» են կառուցում։

Առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են, իսկ միայն ասֆալտով, այն էլ՝ անորակ ասֆալտով, մարդկանց այլևս չեն կարող խաբել։ Դրա համար էլ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսել է «Ակադեմիական քաղաք» կոչվածի ակտիվ գովազդով զբաղվել՝ համակարգչային գեղեցիկ իլյուստրացիաներ է հրապարակում, պատրաստվում է առաջիկայում պարբերաբար մարդկանց ուղեղները լվանալ մի նախագծով, որը շատերը, օբյեկտիվորեն, արկածախնդրություն են համարում։ Մասնագետներն էլ համոզված են, որ այն իշխանությունների հերթական բլեֆն է, խաբեություն, անհեռանկարային նախագիծ, որն իրականացնելու ռեսուրս չկա։

Ակադեմիական քաղաքի կառուցման ծրագիրն այսօրվա փոխարժեքներով՝ կառավարությունը 3 մլրդ դոլար է գնահատել։ Բայց շատ նախնական։ Մասնագետների գնահատականները կրկնակի ավելին են։ Երեք միլիարդն էլ մեծ գումար է Հայաստանի համար, թեկուզ երկարաժամկետում։ Ու դա դեռ պետք է գտնել։
Այս ծրագրի տակ էլ փող չկա։ Բայց արդեն այնպես են խոսում, կարծես բոլոր հարցերը լուծված են, մեզ շուտով աներևակայելի զգացողություններ են սպասվում։

«Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է։ Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական և ուսանող Հայաստանից և արտերկրից, 8 պետական և 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ: Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաև ինտելեկտուալ ժամանցի և մարզական կյանքի հանրապետական կենտրոն: Մեզ համար կարևոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք՝ ի՞նչ ենք անում, ինչո՞ւ և ինչպե՞ս: Շնորհակալություն աջակցության համար»,- Ֆեյսբուքի իր էջում վերջերս գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Խելամիտ մարդիկ, պրոֆեսիոնալները հասկանում են՝ Ակադեմիական քաղաքի կառուցումը, եթե անգամ այն կառուցվի, տարիներ, նույնիսկ տասնամյակներ կտևի։ Այն կա միայն թղթի վրա, բայց արդեն հեքիաթներն են պատմում։ Այս պարագայում խնդիրը նույնիսկ միայն փողի մեջ չէ, նաև կարողությունների մեջ է։

Բոլորը հասկանում են՝ Փաշինյանը, նրա թիմակից մեօրյա մեծահարուստները ու բոլոր իշխանությունների ժամանակ օգտված, այժմ ՔՊ-ական դարձած օլիգարխ-պատգամավորներն աչք են դրել Երևանի բուհական շենքերի վրա: Քանդեն, իրար մեջ վաճառեն, հյուրանոց, մոթել-ռեստորան սարքեն…

Հաջորդ բլեֆը:

Կառավարությունը փող չունի, բայց ատոմակայան է կառուցում։ Ի տարբերություն մյուս ծրագրերի, ատոմակայանը հարկադրված է լինելու կառուցել։ Հայաստանը դրան այլընտրանք չունի, ու այն անհրաժեշտություն է։ Մինչև 2036թ. նոր ատոմակայանը պետք է պատրաստ լինի շահագործման, որպեսզի փոխարինի գործողին։ Գործողի շահագործման ժամկետն ավարտվում է, լավագույն դեպքում՝ 2036թ., և պետք է փոխարինվի։ Այնինչ, ատոմակայանը շատ ավելի թանկ հաճույք է, քան նույնիսկ «Ակադեմիական քաղաքը»։ Այն կարող է արժենալ ընդհուպ 6-7 մլրդ դոլար։

Սրանք ծրագրեր են, որոնց տակ փող չկա, բացարձակ չկա, բայց ձև են անում, իբր «կառուցում» են։ Ինչի՞ հաշվին, ի՞նչ միջոցներով, հայտնի չէ։

Հայտնի է սակայն, որ առաջիկա՝ առնվազն տասնամյակում, մեր բյուջեն նման ազատ միջոցներ չի ունենալու։ Եղածն էլ սոցիալական ու մյուս առաջնահերթ ծախսերին հազիվ է մի կերպ հերիքում։ Շուտով նույնիսկ դրանց էլ կարող է չբավարարել։ Այն, ինչ վերջին շրջանում կատարվում է՝ Հայաստանի տնտեսության ու պետական բյուջեի եկամուտների ապահովման հետ կապված, բազմաթիվ մտահոգություններ է պարունակում։ Այդ մտահոգություններն առաջիկայում խորանալու միտում ունեն։

Այս պայմաններում կառավարությունը ձևացնում է, թե մետրոյի կայարան է կառուցում, «Ակադեմիական քաղաք» է կառուցում, ատոմակայան է կառուցում, ելույթներով կերակրում են ժողովրդին, կեղծ սպասումներ առաջացնում։ Ինչո՞վ են կառուցելու, երբ Հայաստանի բյուջեն նման հնարավորություններ չունի։

Այլ տարբերակ, քան նոր պարտքերն են, չկա։

Պարտքերով են պատրաստվում կառուցել, թեպետ անցած վեց տարում արդեն հասցրել են երկիրը թաղել պարտքերի տակ։ Ինչ էլ արել են, պարտքերով են արել։

Պարտքերով անորակ ասֆալտ են արել (ՔՊ-ականների գրպանները հարստացնելով), դպրոց ու մանկապարտեզ կառուցել, ավտոբուսներ բերել, նույնիսկ թոշակ ու աշխատավարձն են պարտքերով վճարել։ Եվ այդ ամենը որպես մեծագույն ձեռքբերում ու նվաճում են ներկայացրել։

Էլ չեն ասում, որ իրենց քաղաքական արկածախնդրության պատճառով, երկիրը կանգնեցրել են պարտքային ճգնաժամի ռիսկի առաջ։
6 տարում պետության պարտքերը կրկնապատկել են։ Պարտքերով այնքան են ծանրաբեռնել բյուջեն, որ շուտով մեզ պարտք տվող էլ չի լինելու։ Ու դեռ ուզում են պարտքերով միլիարդների նոր ծրագրեր անել։

դիտվել է 743 անգամ
Լրահոս
Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի «Տեղից սրանից հետո չխոսեք»․ Էդգար Ղազարյանի հարցից Ռուբեն Ռուբինյանը իրար խառնվեց (video) Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Հայկ Սարգսյան, դու Նիկոլի «մսաղացից» դուրս չես գալու․ ասեմ՝ ինչու․ Նաիրա Զոհրաբյան (video) Առիթից մի՛ օգտվեք ու ընդհատեք իմ խոսքը․ Քրիստինե Վարդանյանը՝ Ռուբինյանին (video) ՔՊ-ն Առուշին բանտով է սպառնացել․ Էդգար Ղազարյանը մանրամասնում է (video) Մոլորակների խոշորացման նախագիծ բերեք, Գարիկ Սարգսյանին էլ նշանակեք ղեկավար. Էդգար Ղազարյան (video) Ընդդիմադիր պատգամավորը չկարողացավ զսպել հուզմունքը․ «Ե՞րբ ադրբեջանցիները դուրս գալու Հայաստանից» (video) Արթուր Խաչատրյանը պոռթկաց (video) «Լեզուներդ կոխել եք համապատասխան տեղը, կզածնե՛ր»․ Հայկ Նահապետյանի կոպիտ խոսքը (video) Տիգրանաշեն գյուղը Հայաստանի տարածք է, թե ոչ․ Քրիստինե Վարդանյանի հարցի պատասխանին խառնվեց Ռուբինյանը (video) Ես շատ զայրացած եմ․․․ հանե՛ք էս հարցը․ Մամիկոն Ասլանյան (video) Խոչընդոտներ են ստեղծվում Լևոն Քոչարյանի տեսակցությունների համար․ փաստաբան Մենք թույլ չենք տալու ձեր սիրած զբաղմունքով զբաղվեք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Վաղը կգան, կասեն՝ էկեք Մատենադարանը քանդենք, պատերազմ կլինի․ Աբրահամյան (video) «Մի հուզվե՛ք»․ վեճ լրագրողի և ՔՊ-ականի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրաժարվե՞լ է Մոսկվայում ընդունել Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Կը յուսանք ու կ՚աղօթենք, որ «իրական» Հայաստանէն մասեր Շուշիի ճակատագրին չենթարկուին՝ խաղաղութեան կեղծ շպարի ետին. Արամ Ա Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են․ Ռուբեն Սրբազան Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին. այն մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել. Արտակ Զաքարյան Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Տիկին Գալյա՛ն, նշան տվեք՝ մենք կփորձենք ձեզ փրկել Ալիևից․ ընդդիմադիր (video) Սասուն Միքայելյա՛ն, մեզ հետ սպառնալիքով չխոսես․ Դավիթ Ղազինյան (video) Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am