«Հրապարակը» գրում է․ Կիրանցում իրականացված միակողմանի զիջման հետեւանքով տասնյակ կիրանցեցիներ զրկվեցին իրենց սեփականությունից՝ երեք տուն, գազի լցակայան, վուլկանիզացիայի կետ, հողատարածքներ, որոնց համար պետությունը խիստ գաղտնի ռեժիմով փոխհատուցումներ է տվել: Մեր տեղեկություններով՝ 11 սեփականատեր մինչ օրս հրաժարվում են փոխհատուցումից․ ի դեպ, ասում են՝ փոխհատուցման չափը չեն էլ ասում, ընդամենը դեմ են տալիս ձեւաթուղթ, որը պետք է ստորագրեն, բայց վստահեցնում են, որ լավ պայմաններով են փոխհատուցվելու։
Մեզ ասացին, որ համառ կիրանցեցիների դեմ վերջին օրերին սկսել են աշխատել նաեւ ուժայինները՝ տեղական մակարդակով, ԱԱԾ եւ ուժային կառույցի այլ աշխատողներ են այցելում փոխհատուցումից հրաժարվողներին եւ փորձում հոգեբանական ճնշում գործադրել, որ կարողանան կոտրել։ Եթե Կիրանցի բնակիչները մինչեւ վերջ ամուր մնան, իրենց սեփականության վկայականներով նախ ներպետական ատյաններին կարող են դիմել, ապա՝ միջազգային դատարան։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 09․ 24 թ համարում։
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը