ՀՀԿ-ում կրքերը հասել են գագաթնակետին. պայթել են ու «տղավարի քֆուր» դրել. կանայք հետ չեն մնացել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ երեկո՝ նախորդ օրվա ԳՄ-ից հետո, ՀՀԿ գրասենյակում կրքերը հասել են գագաթնակետին: ՀՀԿ-ականների մեծ մասը «տղավարի քֆուր» է դրել, որ «մատներս էլ կտրեք, էսքան վախտ ինչ օրենք բերել եք, սուսուփուս քվեարկել ենք, էս մեկը չենք քվեարկելու»: Խոսքն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքին է վերաբերում, որը նախորդ օրը քննարկվել էր ԳՄ նիստում, սակայն նիստի մասնակիցները «լավ» չէին հասկացել Սերժ Սարգսյանի դիրքորոշումը։ Վերջինս իրեն հատուկ լռությամբ հետեւել է քննարկմանը, վերջում հանձնարարել․ «Վաղը` ԱԺ նիստից հետո, ՀՀԿ ողջ ֆրակցիան հավաքվում է գրասենյակում, մանրամասն քննարկում եք, արդյունքներն ինձ է ներկայացնում Վահրամ Բաղդասարյանը»: Այն, որ Վահրամն է ներկայացնելու եւ ոչ օրենքի հեղինակներ Դավիթ Հարությունյանը կամ Արփինե Հովհաննիսյանը, որոնք միակն են, որ կողմ են օրենքին, ինչպես նաեւ ԳՄ-ից հետո Շարմազանովի ասածները, որ վերապահումներ ունենք օրենքի նկատմամբ, ազդանշան է եղել ՀՀԿ-ականների համար` դեմ խոսելու. անգամ կանայք` Շուշան Պետրոսյանը, Հերմինե Նաղդալյանը, հետ չեն մնացել կուսակիցներից, հանդես են եկել խիստ արմատական դիրքերից։ Ամենաակտիվը քննարկման ժամանակ եղել է Թունելի Հակոբը։ «Անգամ ամոթ է էս օրենքն օրակարգ մտցնելը»,- գտել է նա: Իսկ երբ Արփինե Հովհաննիսյանը փորձել է փրկել քննարկումը` ասելով․ ԳՄ-ում որոշել ենք օրենքն ընդունել, իր հերթին Դավիթ Հարությունյանն ասել է, թե Ազգային անվտանգության խորհրդում նույնպես որոշում է կայացվել օրենքն ընդունել։ Այդ ժամանակ արդեն ոմանք պայթել են. «Սուտ է, նման որոշումներ չկան»: Հիշեցնենք, որ օրենքը բխում է Հայաստան-ԵՄ «տնային աշխատանքի» թեզերից, եւ այն պետք է ընդունվի մինչեւ տարեվերջ, իսկ մինչեւ տարեվերջ ԱԺ-ին մնացել է 2 լիագումար նիստ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am