Տարօրինակ պատերազմ Հայաստանում. Սերժ Սարգսյանը քայլի է պատրաստվում

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 30-ից խորհրդարանը սկսել է Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Այդ նախագիծը սկզբունքորեն ոչնչով չի տարբերվում վերջին գրեթե տասնամյակի բյուջեներից, քանի որ այն գտնվում է, այսպես ասած, գոյատեւման փիլիսոփայության շրջանակում: 2009 թվականից ի վեր Հայաստանի գործնականում բոլոր բյուջեները գոյատեւման փիլիսոփայության շրջանակում են: Խնդիրն այն է, որ երբ Հայաստանում մեկ տարի առաջ փոխվում էր կառավարությունը, հանրությունն այդ փոփոխությունից ոչ թե սպասում էր լուսավոր ապագայի վերաբերյալ, այսպես ասած, բանավոր հավաստիացումների կամ պարզապես բանահյուսության նոր դեմքերի, այլ գործիչների, որոնք բանահյուսության փոխարեն, հանրությանը կտային դրական սպասման գործնական ազդակներ: Առայժմ այդ ազդակները շարունակում են մնալ բանահյուսության ժանրում, պարզապես դեռեւս շարունակում են համակրելի մնալ դրանով զբաղվող կառավարական դեմքերը՝ ի տարբերություն նախորդ կառավարության: Իշխանության ձեւավորման մեխանիզմը հանրային չէ, այսինքն՝ հասարակության կամքը դրանում խնդիր է, ոչ թե որոշիչ գործոն: Խնդիր է, որ իշխանությունը հաղթահարել ու հաղթահարում է ուժով, վարչական լծակով, ֆինանսական միջոցներով: Իհարկե, մինչ այժմ իշխանությունը այդ ճանապարհով ձեւավորվել է առանց հանրային վճռորոշ մասնակցության, բայց ներկայումս կա մի առանձնահատկություն՝ ընտրություն կոչվող գործընթացը անցել է, իսկ իշխանություն չի ձեւավորվել: Ավելին՝ այժմ հանրություն, ըստ էության, նույնիսկ ֆորմալ առումով չկա, ընտրություն չկա, եւ իշխանության ձեւավորումը պետք է տեղի ունենա հետընտրական ներիշխանական խմորումների միջոցով: Իսկ դա էլ իր հերթին բերում է մեկ այլ առանձնահատկության: Բանն այն է, որ երբ կա հանրային ֆորմալ խնդիր, համակարգն, ըստ էության, առնվազն այդ մասով ստիպված է կոնսոլիդացվել մի խնդրի շուրջ եւ գործել դրա հաղթահարման ուղղությամբ: Երբ այժմ բուն խնդիրն արդեն համակարգի ներսում է, չկա հանրության թեկուզ ֆորմալ գործոնի հարց լուծելու անհրաժեշտություն, առաջանում է իշխանության համակարգի կոնսոլիդացիայի խնդիր: Չկա կոնսոլիդացիա, սրվում են ներքին հակադրություններն ու հակասությունները: Դրանք սրվում են, հետեւաբար տնտեսությունն էլ դառնում է այդ իրադարձությունների, այսպես ասած, զոհը, քանի որ ոչ ոք չի ցանկանում շոշափելի պատասխանատվություն ստանձնել տնտեսական հեռանկարի համար, եթե չունի վստահություն իշխանության հեռանկարի հարցում: Այդպիսով, Հայաստանը ներկայումս մի վիճակում է, երբ Սերժ Սարգսյանը պատրաստվում է պատասխանատվությունը թողնել Կարեն Կարապետյանի վրա՝ տնտեսական բեկման բացակայությունը դիտարկելով որպես նրա անարդյունավետության հետեւանք, իսկ Կարեն Կարապետյանն էլ, հակառակը, փորձում է ցույց տալ, որ Սերժ Սարգսյանի քաղաքական աջակցությունն է անբավարար, դրա համար էլ ավելի շուտ համակարգն է առաջ տանում իր շահերը, քան Կարապետյանը իր քաղաքականությունը: Ճշմարտությունն, իհարկե, այս դեպքում մեջտեղում է, կամ բոլորովին Սարգսյան-Կարապետյան տիրույթում չէ: Գործնականում նույնն էր պատճառը նաեւ Սարգսյան-Աբրահամյան հարթությունում՝ լուծված չէր իշխանության հարցը, հետեւաբար չէր կարող գոյություն ունենալ տնտեսական քաղաքականություն: Կա տնտեսական պատերազմ իշխող համակարգի ներսում, որն, իհարկե, ընթանում է ոչ բացահայտ, ոչ բառի ամենաուղիղ իմաստով, սակայն հենց դրա տրամաբանությամբ: Պատերազմ տնտեսական ռեսուրսների համար, քանի որ դրանք են նաեւ կանխորոշելու իշխանության հարցը: Պարզապես այդ պատերազմի առանձնահատկությունն այն է, որ առավել մեծ կորուստ ունենում են ոչ թե մասնակիցները, այլ հասարակությունը եւ պետությունը: Մասնակիցները, թերեւս, կորուստ չեն էլ ունենում, նրանք պարզապես կա՛մ ավելացնում են ունեցածը, կա՛մ ամենավատ դեպքում՝ պահպանում եղածը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am