«Մանուշակ» մանկապարտեզում կատարվածի դրդապատճառը հայտնի է

Արմավիրում երեկ տեղի ունեցած միջադեպը շոկ էր: Համենայն դեպս, նորանկախ Հայաստանում դժվար է հիշել՝ երբեւէ եղե՞լ է դեպք, որ զինված ներխուժեն ու պատանդ վերցնեն մանկապարտեզի երեխաներին: Ճիշտ է՝ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում կատարվածը «կենցաղային հողի վրա էր», քանի որ պատանդառուն այդպես փորձում էր հաշիվներ պարզել զոքանչի հետ, որն, ի դեպ, մանկապարտեզի տնօրենն է: Բարեբախտաբար, իրավիճակը մի քանի ժամ անց հանգուցալուծվեց. ոստիկանները վնասազերծեցին պատանդառուին: Եւ այսպես՝ երեկ՝ ժամը 16:25-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ Արգամ Հովիկյանը ներխուժել էր Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ եւ պահանջել կնոջը: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ կինը որոշ ժամանակ առաջ տանից հեռացել էր. ինչ-ինչ պատճառներով նրանց երեխան լույս աշխարհ չի եկել, եւ այդ ամենի համար Հովիկյանը որոշել է զոքանչից վրեժ լուծել, քանի որ նրան լուրեր են հասել, թե ամենի մեղավորը զոքանչն է եղել: Մյուս կողմից՝ Հովիկյանը փորձել է գտնել տանից հեռացած կնոջը, բայց նրա գտնվելու վայրը չեն հայտնել: Նա էլ ստիպված որոշել է հարցերն այդպես լուծել: Մանկապարտեզում պատանդ է վերցրել զոքանչին՝ Ռոզա Վարդանյանին, եւ մի երեխայի: Շուրջ 4 ժամ ոստիկանությունը բանակցություններ է վարել, որ տղամարդը թողնի երեխային եւ զոքանչին, սակայն ավելի ուշ, երբ պատուհաններից երեւացել է, թե ինչպես տղամարդը զոքանչին «այս ու այն կողմ է քաշում», վնասազերծել են՝ երեք անգամ կրակելով: Ոստիկանությունը 3 տարեկան երեխային դուրս է բերել մանկապարտեզից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վնասազերծման ժամանակ պատանդառուն ինքնավնասում է արել. սրտի եւ մատերի շրջանում։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվում։ Ավելի ուշ հիվանդանոց է գնացել նաեւ պատանդառուի «կորած» կինը: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ քր.օր.-ի 218 հոդվածի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ երեխային պատանդ պահելը: Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Կալանավոր է մահացել. «ԱրմԼուր» Ռուբինյանին խորհուրդ եմ տալիս չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ փաստաբան Վրաերթի ենթարկված 20-ամյա տղայի կյանքը չի հաջողվել փրկել Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է․ Հակոբյան Ադրբեջանն ու Իրանն ավարտել են Արաքս գետի վրայով անցնող Աղբանդ-Քելալե կամուրջի կառուցումը «Խաղաղության» տակ աշխարհաքաղաքական ռումբ է դրված․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տարհանել է տասնյակ աշխատակիցների Ռուբինյանն ինչու՞ է Սաղմոսավանք գնացել Հարված` համակարգից. ինչու՞ է ինքնասպանություն գործել Սյունիքի նախկին դատախազը Պայմանագրային զիծառայողի ծեծի դեպքով կա 2 մեղադրյալ. նրանցից մեկը կալանավորված է Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի «անհավանական» ուժով. Նեթանյահու ՀԿԿ-ում գործողություններ են Կոնջորյանի կողմից՝ շուկայականից էժան առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ Այսրկովկասյան թյուրքերը օսմանյան զորքերի հետ միասին ավերեցին պատմական Աղվանքի Բլեղշեն գյուղը Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը. Sputnik 55-ամյա կին է կալանավորվել համացանցում Փաշինյանի հասցեին արված գրառման համար․ «Ազատություն» Ներեցե՛ք ինձ ամեն ինչի համար․ Մարգարիտա Սիմոնյան Արագածոտնի մարզում բախվել են պայմանագրային զինծառայողների «Nissan March»-ը և «Mercedes»-ը Եթե Ռուբինյանը ասելու բան ունի, ապա իմ տեղը գիտի․ Տեր Օշին ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»․ Իշխան Սաղաթելյան The Washington Post․ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել» Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը մեծ շահույթներ են գեներացնում Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am