«Ճվճըվ Արոյի 24-ամյա տղան կալանքից պրծավ». ով է միջամտել

Shamshyan.com-ը հայտնում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Վահան Վարագյանի որոշմամբ որպես խափանման միջոց բնակության վայրից չհեռանալու ստորգրություն է վերցվել «Ճվճըվ Արոյի» 24-ամյա որդուց՝ Սերժ Վարդանյանից։ Վերջինս, ով նախկինում եղել է դատապարտված, կասկածվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում կողոպուտ կատարելու մեջ, որից հետո դիմել էր փախուստի։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում Ս. Վարդանյանը հայտնաբերվել էր և բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով ներկայացել էր Արաբկիրի Ոստիկանություն։ Արդեն Ոստիկանությունից նրան տեղափոխում են Արաբկիրի քննչական բաժին, որտեղից էլ քննիչի որոշմամբ ազատ է արձակվում։ Նրա ազատ արձակման գործում դերակատարություն է ունեցել պապը՝ Նիկոլայ Վազգենի Գաբրիելյանը, ով ավելի շատ հայտնի է «Վազգենիչ» և աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության «ՏրանսԳազ»-ի պետ, ու նրան ճանաչողներն ասում են, որ եթե պապը ամեն անգամ չհոռացներ Սերժ և Սարգիս Վարդանյաններին, ապա նրանք ամեն անգամ քրեական պատմությունների մեջ չէին հայտնվի և ջրից չոր դուրս չէին գա։ Էստեղ են ասում «պապն ամեն անգամ փլավ է ուտում»։ Հասարակությունն էլ, իմանալով, որ նշված անձինք, որոնց «շնորհիվ», ի դեպ, բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են եղել ու մարդիկ հայտնվել են հիվանդանոցներում, սկսում են արդարացիորեն չհավատալ արդարությանը՝ ասելով. «Ոստիկանները հայտնաբերում են անուղղելիներին, իսկ պապը՝ «Գազի Վազգենիչը», կարողանում է ինչ-ինչ ճանապարհներով արդարության վրայով անցնել»։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 7-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ոստիկանության Արաբկիրի բաժին էին բերման ենթարկել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 12 շենքի բնակիչ, նախկինում դատապարտված 24-ամյա Սերժ Արայի Վարդանյանին։ Վերջինս կասկածվում էր սեպտեմբերի 12-ին, գիշերը ժամը 03։00-ի սահմաններում Հրաչյա Քոչարի փողոցի 44/2 շենքի դիմաց Երևանի բնակիչ՝ 38-ամյա Կ. Գ.-ի պարանոցից ոսկյա շղթան պոկելու եղանակով բացահայտ հափշտակելու մեջ։ Ս. Վարդանյանը ոսկյա շղթան հափշտակելուց հետո դիմել էր փախուստի՝ տուժածին պատճառելով 200 հազար դրամի վնաս, իսկ տուժած Կ. Գ.-ն եղել էր իր Opel Astra մակնիշի կայանված վիճակում գտնվող ավտոմեքենայում ։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am