Նիկոլ Փաշինյանը Մյուռոնօրհնեքի ու Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու հրավեր չի ստացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանին Մայր աթոռից հրավեր չեն ուղարկել Մայր տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողություններին մասնակցելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ սեպտեմբերի 28-29-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենան Մայր տաճարի վերաօծումը եւ սրբալույս Մյուռոնի օրհնությունը։

Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ՝ Մայր Աթոռում պատրաստվում են այս կարեւոր իրադարձություններին, քանի որ մտադիր են հավուր պատշաճի եւ մեծ շուքով կազմակերպել ծիսակատարությունները։

Ի թիվս շատ հյուրերի՝ Ամենայն հայոց կաթողիկոսը 1500 սփյուռքահայերի է հրավիրել արարողակարգին մասնակցելու համար։

Իշխանություն-եկեղեցի լարված հարաբերությունների ֆոնին՝ Մայր Աթոռում երկմտում են՝ հրավիրե՞լ ՀՀ իշխանություններին Մայր տաճարի վերաօծմանը, թե՞ ոչ, կամ արդյո՞ք հրավերի դեպքում նրանք կգան։

«Ժողովուրդ» օրաթերթին վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ վարչապետի աշխատակազմը Մայր Աթոռից դեռ պաշտոնական հրավեր չի ստացել վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողություններին մասնակցելու համար:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, դեռ 2018 թվականից սկսած, մարտահրավեր է նետել Հայ առաքելական եկեղեցուն. թե՛ Փաշինյանը, թե՛ մյուս ՔՊ-ականները ամենաբարձր ամբիոններից թիրախավորում են Ամենայն հայոց կաթողիկոսին, մյուս եկեղեցականներին, իրենց կողմնակիցների ձեռամբ ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը։

ՔՊ-ականների «վրեժխնդրությունն» այն աստիճանի է հասել, որ որոշել են հիմա էլ եկեղեցու գույքը հարկելու նախագիծ մշակել եւ այդ ուղղությամբ են աշխատում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 427 անգամ
Լրահոս
Սուրենյանը տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Սաուդյան Արաբիան Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Շրի Լանկան մերժել է ԱՄՆ-ի և Իրանի դիմումները կղզի մուտք գործելու վերաբերյալ Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանի շանտաժը. գործակցում է թշնամու հետ. Ով է իրականում պատերազմներ բերողը. Հովհաննես Ավետիսյան (video) ԱՄՆ-ն պատրաստվում է հարձակման, ժամանակ են շահում․ ի՞նչ է անում Պուտինը․ Հայկ Այվազյան (video) «Դուք ո՞վ եք․․․ Թորոսյան Արսենի գարդասիլի դեմքին նայում ես ու հասկանում․․․»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը հարմար պահի կոլցոն քաշելու է, Թրամփն ասելու է վերջ (video) «Փաշինյա՛ն, դու տեղը չես բերում․․․ չփորձվե՛ք հաթաթա տալ ու․․․»․ Ռուզան Ստեփանյան (video) Պուտինն Իրանին առաջարկ է արել. Ինչպե՞ս է արձագանքել Իրանը. Հայկ Այվազյան (video) «Նիկո՛լ, քեզ ծեփի պատերին, գժվի՛, գոռա՛, ժողովուրդը քո պատասխանը տալու է»․ պատերազմի մասնակից (video) Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացումը մի բան է նշանակում՝ Հայաստանի վերածում նետտո-ներկրողի. Վահե Դավթյան Հունիսի 7-ին,եթե Նիկոլն ընտրվեց, հունիսի 8-ին Սյունիք էլ չենք ունենալու․ Վահե Մովսիսյան (video) Ողբերգական դեպք․ Բեռնատարը Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց Փաշինյա՛ն, գնա սրսկվի, էդ հարցը լուծի․ Անժելա Թովմասյան (vidoe) Մարտի 24-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Ավիահարվածների հետևանքով Իրանում զոհվել է ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչը Դու երկար ապրի, որ երբ «սատ**ս, հորդ պատմես՝ ոնց են քեզ հայերը կզացրել»․ Վահե Մովսիսյան (video) «Արեւմտյան Ադրբեջանի» սահմանադրությունը. Հայաստանի վերածումը Թյուրքական աշխարհի վասալի. Մաթեւոսյան Արա Ֆիդանյանն ազատվել է պաշտոնից Ֆրանսիայի ԱԳ նախարարը չնախատեսված այցով մեկնել է Իսրայել Բա ասում էիք Պրոբացիա-Պրոբացիա, հիմա հաստատվեց, որ Քննչականը պետք է թույլ տար. Արամ Վարդևանյան Պատերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am