Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Արարատի մարզում տեղի ունեցած գողության փաստով։ Դաշտավան գյուղի Գ. Տոնոյանի անվան դպրոցի տնօրեն, նույն գյուղի բնակիչ, 57-ամյա Լաուրա Շահվերդյանը Ոստիկանության Մասիսի բաժին հայտնել է, որ հոկտեմբերի 28-ի ժամը 23։00-ից մինչև հոկտեմբերի 29-ի ժամը 12։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դպրոցի առաջին հարկի 2-Բ դասարանի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել դպրոց, այնուհետև դասարանի և իր աշխատասենյակի դռան փականները կոտրելու միջոցով տնօրենի աշխատասենյակից գողացել են համակարգիչներ և պատճենահանման սարք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությոնը բացահայտելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը