Բոլորդ հայ եք, բոլորդ բիճ եք, բոլորդ մեռնելու եք՝սա է հայ լինելը Թուրքիայում. Քաթըրջըօղլու

Լինի իշխանություն, թե ընդդիմություն, ճնշող ու ճնշվող զանգված`բոլորը, նույն սուտ փաստարկներով շարժվելով, հերքում ու չեն ճանաչում Ցեղասպանությունը կամ ճանաչում են, բայց շարունակում են ապրել՝ Ցեղասպանության հետևանքով զավթված շարժական ու անշարժ գույքին տեր դարձած: Նրանք արդարադատությունից ու իրավունքից խոսելու բարոյական իրավունք չունեն: Դրա պատճառով է, որ արդեն 102 տարի է` այս տարածքում անհետացել է արդարության կշեռքը, գրել է թուրք հոդվածագիր Էրոլ Քաթըրջըօղլու: Նրա հոդվածը ներկայացնում է Akunq.net-ը-ը: «Ի՞նչ է նշանակում հայ լինել Թուրքիայում։ Բոլորս միասին մեկ անգամ էլ անդրադառնանք այդ հարցին։ Եթե ներկայում տեղի ունեցող և մեր ազատությանն ու կենսակերպին  սպառնացող վտանգի պատճառն այստեղից չսկսենք ուսումասիրել, ապա հնարավոր չի լինի ճիշտ լուծումներ գտնել։ Հայերի հանդեպ իրականացված ոճրի, աղետի, անարդարության նկատմամբ լուռ մնալու և այդ ամենին չարձագանքելու հետևանքով յուրաքանչյուր անհատ Թուրքիայում հետզհետե ավելի շատ սկսեց հանդիպել անարդարության: Թուրքիայում հայ լինել նշանակում է չկարողանալ արդարադատությանն ապավինել: Մեր կողմից գովասանքի բազում խոսքերով ներկայացված Դարդանելի օպերացիան երկու իմպերիալիստների միջև պատերազմ էր, որին Օսմանյան պետությունը մասնակցում էր Կենտրոնական ուժերի կազմում։ Այս ռազմաճակատին մասնակցած և ողջ մնացած հայ զինվորները, տուն վերադառնալով, տեսնում են, որ իրենց ընտանիքներն այլևս չկան, որ իրենց այգիներում, պարտեզներում ու տներում մեկ ուրիշն է ապրում․ ահա սա է հայ լինելը Թուրքիայում։ Թուրքիայում հայ լինել նշանակում է Ցեղասպանության հետևանքով անթաղ մնացած 1,5 մլն դիակ։ Տեղի ունեցած այս բարբարոսության հերքումն ու մերժումն է հայ լինելը։ Թուրքիայում հայ լինել, նշանակում է արարող լինել արվեստի, ճարտարապետության, արհեստների, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում, կյանքին ու մարդուն առնչվող բոլոր բնագավառներում, նշանակում է հետք թողնել համամարդկային ժառանգության մեջ։ Թուրքիայում հայ լինել նշանակում է ճարտարապետ Սինան լինել, ում գերեզմանը բացում են՝ նրա թուրք լինելն ապացուցելու համար: Սակայն, երբ գանգի չափերից ստացված արդյունքներից պարզվում է, որ վերջինս հայ է, գանգը իր տեղը՝ գերեզման չեն դնում, այլ՝ ոչնչացնում։ Նույնիսկ գերեզմանում հանգիստ չեն տալիս. ահա սա է  հայ լինելը Թուրքիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես, անհավանական գին վճարելով` 1915 թ․ Ցեղասպանությունից մի կերպ մազապուրծ բոլոր հասուն հայ տղամարդկանց զորակոչում են բանակ։ Նրանց անվստահելի համարելով՝ «բանվորական գումարտակներ» կոչված աշխատանքային ճամբարներում են ընդգրկում ու երկրի մի ծայրը մյուսին կապող երկաթուղու շինարարության ժամանակ ստրուկի նման աշխատեցում․ահա սա է հայ լինելը Թուրքիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ գերմանացիները գրեթե Մոսկվա էին հասել, դրանից ուժ ու համարձակություն ձեռք բերած Թուրքիայի ղեկավարները  «բանվորական գումարտակներում» գտնվող բոլոր ոչ մուսուլմաններին մեկ ճամբարում հավաքելով` մի նոր ջարդ էին նախապատրաստում։ Սակայն, երբ գերմանացիները պատերազմում պարտվեցին, և  ռուսական դեսպանությունը իր դիվանագիտական աղբյուրներից տեղեկացավ, որ Թուրքիայում նոր կոտորած է սպառնում, հանդես եկավ խիստ ուլտիմատումով: Միայն դրա շնորհիվ է, որ այսօր հայերը ողջ են, ապրում են․ ահա սա է Թուրքիայում հայ լինելը։ Հանրապետության հռչակումից հետո շեշտում էինք, թե Մերձավոր Արևելքի երկրները հետամնաց են, սակայն այդ հետամնաց արաբական երկրներից և ոչ մեկում չի թույլատրվել, որ որևէ եկեղեցի, սինագոգ կամ վանք մզկիթի վերածվի կամ իր գործառույթներին ոչ համապատասխան օգտագործվի, որևէ սրբավայր չի ոչնչացվել։ Իսկ մեր «զարգացած, աշխարհիկ, սոցիալական, իրավական» պետության մեջ եկեղեցիները, վանքերը մզկիթի են վերածվել, այն վայրերում էլ, որտեղ մզկիթի անհրաժեշտություն չի եղել, քրիստոնյա սրբատեղիները վերածվել են ախոռի կամ զինանոցի։ Ավելին, որպես օտարի նկատմամբ տածած ատելության դրսևորում, որոշ սրբավայրերը վերածվել են նաև հասարակաց տների։ Ներկայում Մալաթիա նահանգի Չավուշօղլու թաղամասում գտնվող առողջապահական կենտրոնը ավելի վաղ կաթոլիկների մնալու և աղոթելու համար կառուցված մի եկեղեցի է եղել, որը հետո օգտագործվում է որպես հասարակաց տուն։ Հետագայում այդ փաստը ևս հագուրդ չտվեց նրանց ատելությանը. քարուքանդ արեցին այդ շենքը, մաքրեցին բոլոր հետքերը։ Նույն տեղում այսօր  առողջապահական կենտրոնն է կառուցվել։ Սեփական լեզվից, կրոնից, հազարամյա պատմություն ունեցող մշակույթից զրկվելն ու  կրոնափոխ լինելն է հայը Թուրքիայում: ‹‹Կրոնափոխ›› համարվելն էլ չկարողացավ փրկել նրանց. պետության կողմից պիտակավորվեցին, և հիմա նրանք պետական  աստիճանակարգում պահակ անգամ չեն կարողանում դառնալ․ ահա սա է հայ լինելը Թուրքիայում։ «Ունեցվածքի հարկի» ժամանակ կրոնափոխ եղածներից  ևս նույն չափով հարկ վերցրեցին․ հենց սա է հայ լինելը Թուրքիայում։ 1915 թ․ հետո իսլամ ընդունած մի ընտանիքի մյուեզզին (նամազի հրավիրող-Ակունքի խմբ.) զավակը 2016 թվականին, երբ մզկիթի իմամի բացակայության ժամանակ կատարել է իր պաշտոնական պարտականությունները, ժողովուրդը, նամազից հետո ասել է․ «Տուն գնանք, ծիսական լվացումը թարմացնենք, նորից նամազ անենք։ Հայի կողմից արված նամազը ընդունելի չի լինի»։ Ծաղրանքի առարկա դառնալն է հայը Թուրքիայում։ Հրանտ Դինք լինելն է, ում թիկունքից դավադրաբար սպանելուց հետո մարդասպաններին հերոսացնում են ու որպես նախագահ ու պատգամավոր` պարգևատրում․ ահա սա է հայ լինելը Թուրքիայում։ Զինվոր Սևակ Բալըքչը լինելն է, ով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը, 41 փամփուշտից սպանվում է, ինչը համարում են դժբախտ պատահար։ Մեզանից յուրաքանչյուրին շատ լավ հայտնի Յաշար Քեմալ, Ահմեթ Քայա, Ռուհի Սու, Իլհան Սելչուկ, Մուսլում Գյուրսես լինելն է հայը Թուրքիայում։ Հայ ժողովրդի այս զավակներից ոչ մեկի ինքնությունը հայտարարելու ազատություն չունենալն է հայ լինելը Թուրքիայում։ Սևան Նշանյան լինելն է։ Եթե չլիներ հայկական ինքնությունը, ապա նա պարգևատրված կլիներ պետական պատվո մեդալով։ Նման մարդուն շինծու գործով դատապարտում են բանտում փտելու համար. ահա սա է հայ լինելը Թուրքիայում։ Այս տարածքում տարբերություն չկա հայի և կրոնափոխ հայի միջև: Եվ քանի որ հանրապետական շրջանում մուսուլմանը ոչ մահմեդական հարևանի ունեցվածքը համեմատաբար դժվար էր խլում, ապա քրիստոնյաները, որպեսզի հաստատեն ‹‹իրենց անունով գրանցված անշարժ գույքի՝ իրենց սեփականությունը լինելը››, ստիպված են լինում 50, 60 տարի դատարանից դատարան քարշ գալ. ահա սա է հայ լինելը Թուրքիայում ։ Ահաբեկելու, ընկճելու, աղջիկներին առևանգելու նպատակով քուրդ հարևանի կողմից հայի տան վրա արձակված գնդակների տարափի մեղավորների համար ո՛չ դատ կար, ո՛չ դատաստան: Ցեղասպանության ժամանակ հետապնդումներից փրկվել չկարողացած հայկական մի ընտանիքի ամառանոց հանդիսացած Չանքայայի պալատն է խորհրդանշում հայը. այնտեղից մեկ դար շարունակ կառավարվել է հանրապետությունը։ Հայերին սպանելու համար որևէ պատիժ չէր կիրառվում, նույնիսկ որևէ մեկին սպանելիս միայն հայի ցուցմունքը բավարար չէր պատիժ կիրառելու համար, ինչն էլ հանգեցնում էր հավատի ու վստահության կորստի։ Քրդստանում անվտանգության ուժերի կողմից շրջափակման ենթարկված գյուղերում ու քաղաքներում պետական մեքենաներից ժողովրդի հասցեին հնչեցվող «Բոլորդ հայ եք, բոլորդ բիճ եք։ Բոլորդ մեռնելու եք» արտահայտությունները կոտորածն օրինականացնելու համար են: Հանրապետության հռչակումից հետո, ներկայում Ադըյաման նահանգում գտնվող Քահթայում կառուցվելիք տեղական ինքնակառավարական մարմինների շենքը կառուցելու համար վարպետ քարտաշներ չկային։ Ստեղծող, արտադրող, արարող մարդիկ սպանվել էին կամ տեղահանության ենթարկվել։ Շենքի կառուցման նպատակով Քահթայի նախորդ ղեկավար հայ Բերսոմ աղայի առանձնատան քարերն են քանդում ու ջորիների վրա բարձելով` 30 կմ տեղափոխում, այդպես են կառուցում շենքը։ 1915 թ․ հետո քուրդ և հայ կանանց միջոցով ազգակցական կապերին անդրադառնալիս կատարված բռնաբարությունները, բռնության մշակույթը չեն դատապարտվում, չեն անիծվում, և այդ պատճառով էլ այսօր տեղի ունեցող անադարություններ անհնար է հասկանալ ու դրանց համար լուծումներ գտնել։ Ահա սա է հայ լինելը Թուրքիայում»:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Կալանավոր է մահացել. «ԱրմԼուր» Ռուբինյանին խորհուրդ եմ տալիս չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ փաստաբան Վրաերթի ենթարկված 20-ամյա տղայի կյանքը չի հաջողվել փրկել Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է․ Հակոբյան Ադրբեջանն ու Իրանն ավարտել են Արաքս գետի վրայով անցնող Աղբանդ-Քելալե կամուրջի կառուցումը «Խաղաղության» տակ աշխարհաքաղաքական ռումբ է դրված․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տարհանել է տասնյակ աշխատակիցների Ռուբինյանն ինչու՞ է Սաղմոսավանք գնացել Հարված` համակարգից. ինչու՞ է ինքնասպանություն գործել Սյունիքի նախկին դատախազը Պայմանագրային զիծառայողի ծեծի դեպքով կա 2 մեղադրյալ. նրանցից մեկը կալանավորված է Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի «անհավանական» ուժով. Նեթանյահու ՀԿԿ-ում գործողություններ են Կոնջորյանի կողմից՝ շուկայականից էժան առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ Այսրկովկասյան թյուրքերը օսմանյան զորքերի հետ միասին ավերեցին պատմական Աղվանքի Բլեղշեն գյուղը Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը. Sputnik 55-ամյա կին է կալանավորվել համացանցում Փաշինյանի հասցեին արված գրառման համար․ «Ազատություն» Ներեցե՛ք ինձ ամեն ինչի համար․ Մարգարիտա Սիմոնյան Արագածոտնի մարզում բախվել են պայմանագրային զինծառայողների «Nissan March»-ը և «Mercedes»-ը Եթե Ռուբինյանը ասելու բան ունի, ապա իմ տեղը գիտի․ Տեր Օշին ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»․ Իշխան Սաղաթելյան The Washington Post․ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել» Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը մեծ շահույթներ են գեներացնում Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am