«Ես հանցագործ չեմ». Սամվել Բաբայանը ցուցմունք է տալիս

«Իգլա»-ի  գործով հերթական դատական նիստին  ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պատմեց,որ  2016թ. մարտին գործով մյուս ամբաստանյալ, ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանն իրեն պլաշետով ցույց է տվել «Իգլա»-ի լուսանկարներ ու հարցուփորձ արել, ինքն էլ բացատրել է, որ բացակայող մասնիկ կա, առանց որի «Իգլա» համալիրը չի կարող աշխատել:Այնուհետև  Սանասար Գաբրիելյանը հարցրել է՝ «կարո՞ղ է այն բանակին պետք գալ», Բաբայանն էլ, ինչպես ինքը նշեց, ասել է, որ «այո», եթե համապատասխան կերպով փաթեթավորվի եւ հողում թաղվի: «Խնդիրն այն էր, որ Գաբրիելյանի վրա քրեական գործ կհարուցեին, եթե «Իգլան» ձեռքին բռնվեր, ուստի թող այնպես անի, որ ստացվի՝ ռազմամթերք է հայտնաբերվել: Այդ դեպքում զինատեսակը կարելի էր հանձնել եւ չենթարկվել քրեական պատասխանատվության: Սանասար Գաբրիելյանից չեմ  հետաքրքրվել, թե որտեղից այդ «Իգլան», իսկ երբ Գաբրիելյանը ձերբակալվել է, վերջինիս ընկերոջը հրահանգել է պլանշետից ջնջել զենքի լուսանկարները:Ես դրդել եմ չիրականացնել Իգլա»-ի գործարքը, ոչ թե կատարել այն: Չեմ գտնում, որ այդ «Իգլան» Վրաստանից է, ես դա կապացուցեմ՝ որտեղի՞ց է եւ ո՞ւմ գարաժից»,-պատմեց Բաբայանը: Մեղադրող-դատախազ Արամ Արամյաներին պատասխանելով էլ ասաց,որ  Սանասար Գաբրիելյանը պետք է Վրաստանից տախտակներ բերեր , դա է միայն եղել: Ինչո՞ւ հենց ձեզ է ցույց տվել «Իգլա»-ի լուսանկարները հարցին էլ պատասխանեց,որ իր  մտերիմն է, որին գիտի  1992թ-ից, նա ծառայել է :« Էլ ո՞ւմ ցույց տար, եթե ոչ ինձ: Եթե ձեր մոտ բերեր, կիմանայի՞ք ինչ է: Ես, լավ հասկանալով, որ դա ռազմամթերք է, որի պատճառով նրա դեմ կարող էր գործ հարուցվեր, նման խորհուրդ եմ տվել»: Սանասար Գաբրիելյանն իր ցուցմունքում նշել է, որ «Իգլան» պետք է բանակին նվիրեր: Ի՞նչ է ձեզ հայտնի այդ մասին,հարցեց դատախազը,ինչին էլ ի պատասխան Բաբայանն ասաց,որ տեղյակ չի եղել: Սանասարը բացատրություններ չի տվել:  Սամվել Բաբայանի խոսքով՝ ինքը հանցագործ չէ, ոչ մեկի չի դրդել «Իգլա» ձեռքբերելուն, նման փաստ չկա:   Հիշեցնենք՝ անցած դատական նիստին առանցքային մեղադրյալներից Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, ով մինչև այդ պնդում էր, թե գործը շինծու է, ինքը որևէ առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ, հայտարարեց, թե ինքն է ցանկացել ձեռք բերել «Իգլա» զինատեսակը՝ բանակին նվիրելու նպատակով: Նշենք, որ ըստ մեղադրանքի, Բաբայանն է դրդել Գաբրիելյանին ու մյուսներին ձեռք բերել «Իգլա» զինատեսակը: Թե ինչ նպատակով՝ մեղադրականում չի հստակեցվում: Սամվել Բաբայանը ձերբակալվել է այս տարվա մարտի 22-ին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: Նա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրն էր։ Բաբայանը մեղադրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված՝ օրինական շրջնառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով: Բաբայանն ինչպես այս, այնպես էլ «Իգլա» ձեռք բերելու հետ կապված մեղադրանքները չի ընդունում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Կալանավոր է մահացել. «ԱրմԼուր» Ռուբինյանին խորհուրդ եմ տալիս չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ փաստաբան Վրաերթի ենթարկված 20-ամյա տղայի կյանքը չի հաջողվել փրկել Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է․ Հակոբյան Ադրբեջանն ու Իրանն ավարտել են Արաքս գետի վրայով անցնող Աղբանդ-Քելալե կամուրջի կառուցումը «Խաղաղության» տակ աշխարհաքաղաքական ռումբ է դրված․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տարհանել է տասնյակ աշխատակիցների Ռուբինյանն ինչու՞ է Սաղմոսավանք գնացել Հարված` համակարգից. ինչու՞ է ինքնասպանություն գործել Սյունիքի նախկին դատախազը Պայմանագրային զիծառայողի ծեծի դեպքով կա 2 մեղադրյալ. նրանցից մեկը կալանավորված է Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի «անհավանական» ուժով. Նեթանյահու ՀԿԿ-ում գործողություններ են Կոնջորյանի կողմից՝ շուկայականից էժան առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ Այսրկովկասյան թյուրքերը օսմանյան զորքերի հետ միասին ավերեցին պատմական Աղվանքի Բլեղշեն գյուղը Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը. Sputnik 55-ամյա կին է կալանավորվել համացանցում Փաշինյանի հասցեին արված գրառման համար․ «Ազատություն» Ներեցե՛ք ինձ ամեն ինչի համար․ Մարգարիտա Սիմոնյան Արագածոտնի մարզում բախվել են պայմանագրային զինծառայողների «Nissan March»-ը և «Mercedes»-ը Եթե Ռուբինյանը ասելու բան ունի, ապա իմ տեղը գիտի․ Տեր Օշին ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»․ Իշխան Սաղաթելյան The Washington Post․ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել» Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը մեծ շահույթներ են գեներացնում Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am