«Աշխատավարձերի բարձրացումն անխուսափելի է, բայց դրա համար տնտեսությունը պետք է աճի:Որևիցե մեկը չի ասում, որ անխուսափելի է նվազագույն աշխատավարձերի բարձրացումը՝ որպես սոցիալական գործիք։ Տնտեսությունը աճելուն զուգահեռ իր հետևից քաշելու է նաև աշխատավարձերը։ Երբ ժամանակի ընթացքում գործազրկությունը նվազում է, տնտեսությունը սկսում է նաև արտադրողականությունը մեծացնել, հետևաբար աշխատավարձերը կբարձրանան», - խորհրդարանում բյուջե 2018-ի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին։
«Նվազագույն աշխատավարձերի բարձրացումն անխուսափելի է, սակայն հարց է՝ ինչպե՞ս և երբ։Ինչպես-ի պատասխանը շատ պարզ է՝ մեր քաղաքականությունը ասում է, որ ունենք այսօր խնդիր, չենք կարող վազել տասը հատ նապաստակի հետևից, պետք է թիրախավորենք մեկը կամ երկուսը, որպեսզի արդյունավետ լինի։ Վազեցիր տասը հատ նապաստակի հետևից, ձախողումները շատ են լինելու», - հայտարարեց նախարարը։
Կառավարության պաշտոնյայի խոսքով՝ իրենք խոստացել էին 2017-ին կայունացնել տնտեսությունը, 2018-ին ունենան զարգացման մեկնարկ և դրանից հետո երբ վստահ լինեն, որ իրենց ջանքերը արդարացված են, այն ժամանակ կմտածեն աշխատավարձերը, թոշակները բարձրացնելու մասին։
«Այդ ժամանակ ես թոշակառուի առջև ազնիվ կլինեմ և ես կասեմ՝ հիմա, եթե հինգ հազար դրամով բարձրացնում եմ քո թոշակը, որը բյուջեում ստեղծում է լրացուցիչ 25 մլրդ դրամի պահանջ, դա ես ի զորու եմ ներքին տնտեսական աճի հաշվին պերմանենտ ապահովել և ոչ թե վարկ եմ վերցնելու ու ձեր թոշակները վճարեմ», - նշեց նախարարը։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը