Նախարարի գուշակությունները տնտեսական աճի մասին

2018 թվականին ակնկալվում է, որ տնտեսական աճը կլինի 4.5 տոկոսի սահմաններում: « 2017-ին կանխատեսում ենք մի փոքր ավելի բարձր տնտեսական աճ, քան նախատեսված էր 2017 թվականի բյուջեով։ Բյուջեի նախագծում դրված էր 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, բայց մենք հավակնում ենք տարվա վերջին 4.3 տոկոս ունենալ:2017 թվականին տնտեսական աճին նպաստող հիմնական ճյուղերը եղել են արդյունաբերությունը և ծառայությունները, մասնավորապես, մանրածախ և մեծածախ գնումներն ու հանգստի և մշակույթի հետ կապված ծառայությունները», – նշեց նախարարը։ «Տուրիզմի ոլորտում այս տարի աննախադեպ աճ գրանցվեց՝ ավելի քան 30 տոկոս», – նշեց Արամյանը։ Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա նախարարն ընդգծեց, որ գալիք տարի նախատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ գրանցել։ Արամյանն ընդգծեց, որ 2018-ի բյուջեով Հայաստանի պարտքը հնարավոր կլինի 1 տոկոսով նվազեցնել։   «Պետք է հավակնենք 5 տոկոսանոց աճին, ոչ թե 3  տոկոսանոց, որովհետև մի քանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 3 տոկոս աճը մեզ հնարավորություն չի ընձեռում, որպեսզի կարողանանք մեր առջև ծառացած խնդիրները լուծել: Հիմնական գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ հարկաբյուջետային քաղաքականությունը տարբեր տնտեսական ցիկլերում պետք է լինի խելամիտ: Եվ այդ խելամտությունը բխում է նրանից, որ այն պետք է լինի տնտեսական աճին ուղեկցող ու օգնող: Նաև վարչապետը խոսեց պարտքի կայունությունից, որն այս կանոններից մեկն է, և մենք փորձել ենք ներկայացնել այնպիսի մի բյուջե, որը 2018 թվականին արդեն իսկ հնարավորություն է ընձեռում պարտք-ՀՆԱ ցուցանիշը մեկ տոկոսային կետով նվազեցնել», ասաց Արամյանը:Վարդան Արամյանն անդրադարձավ այս տարվա տնտեսական զարգացումներին՝ նշելով, որ առաջին կիսամյակի տվյալներով, ՀՆԱ-ի իրական աճը եղել է 6 տոկոս, և աճին նպաստող հիմնական ճյուղերն են եղել արդյունաբերությունը և ծառայությունները: Զարգացումներն, ըստ նրա, հիմք են տալիս կառավարությանը կանխատեսելու, որ տարին փակվելու է 4-4.3 տոկոս իրական տնտեսական  աճով: Դա ավելին է, քան նախատեսված էր այս տարվա բյուջեով՝ 3.2 տոկոս աճ:Ֆինանսների նախարարի խոսքով՝ կարևորն այն է, որ պետք է մշտադիտարկման տակ պահել, թե համաշխարհային տնտեսությունն ուր է գնում, գլոբալ տնտեսությունում ինչ զարգացումներ կան, հետո դա պրոյեկտենք մեր ներքին տնտեսությունում: Նա նշեց, որ արտաքին միջավայրից սպասումներն ու ազդակները, որոնք ազդելու են Հայաստանի տնտեսության վրա, դրական են: Որպես օրինակ բերեց Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am