Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը ծառայության մասին մեծ աղմուկ բարձրացրեց, ինչի առնչությամբ պարզաբանում պետք է ներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Տպավորություն է, որ տիկին Խաչատրյանը խոսում է Վիգեն Սարգսյանի մասին։ Ճիշտ կլինի, որ այս իրավիճակում պաշտպանության նախարարը հստակ պարզաբանումներ տա 1992 թվականին իր՝ բանակ չզորակոչվելու պատճառների մասին ոչ թե բանավոր, այլ թղթային», - նշեց Ն.Փաշինյանը։«Վիգենի կենսագրության մեջ արված էն գրառումը, որ 2000-ի սկզբին ծառայության է անցել բանակում, անպատշաճ վարքագիծ է, որովհետև նա Սերժ Սարգսյանի կաբինետում է ծառայել։ Մեր պնդումը շարունակում է մնալ նույնը՝ զարտուղի ճանապարհներով ազատվողների 90-ը տոկոսը դա անում է առողջական պատճառներով, օրինագիծը այդ հարցը չի ծածկում»։
Վերջինս ընդգծեց, որ նախարարի պարզաբանումն անհրաժեշտ է նաև հասկանալու համար, թե ինչպես է իր ծառայությունն անցկացրել Վ.Սարգսյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը