Աշխատողնրի կրճատում՝գումար տնտեսելու համա՞ր

ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ 2018թ. պետական բյուջեն փորձել են նախագծել մեկ ընդհանուր կանոնով՝ հարկաբյուջետային քաղաքականությամբ կայուն, երկարաժամկետ տնտեսական աճ: «2017 թվականի վերջին ՀՀ տնտեսական աճը կտատանվի 4-4.3 տոկոսի միջակայքում:2017-ին կանխատեսում ենք մի փոքր ավելի բարձր տնտեսական աճ, քան նախատեսված էր 2017 թվականի բյուջեով։ Բյուջեի նախագծում դրված էր 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, բայց մենք հավակնում ենք տարվա վերջին 4.3 տոկոս ունենալ:2017 թվականին տնտեսական աճին նպաստող հիմնական ճյուղերը եղել են արդյունաբերությունը և ծառայությունները, մասնավորապես, մանրածախ և մեծածախ գնումներն ու հանգստի և մշակույթի հետ կապված ծառայությունները», - նշեց նախարարը։ «Տուրիզմի ոլորտում այս տարի աննախադեպ աճ գրանցվեց՝ ավելի քան 30 տոկոս», - նշեց Արամյանը։ Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա նախարարն ընդգծեց, որ գալիք տարի նախատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ գրանցել։ Արամյանն ընդգծեց, որ 2018-ի բյուջեով Հայաստանի պարտքը հնարավոր կլինի 1 տոկոսով նվազեցնել։ Նախարարը տեղեկացրեց, որ 2017թ. հունվար-սեպտեմբերի ամիսներին եղել է հարկերի հավաքագրման 8,8 տոկոս աճ, իսկ մինչեւ տարեվերջ ակնկալում են ունենալ մինչեւ 10 տոկոսանոց աճ. «Այս տարի հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 0,6 տոկոս, 2018թ. ակնկալում ենք այս ցուցանիշը բարելավել լրացուցիչ 0,4 տոկոսային կետով: Սա բալանսավորված ցուցանիշ է»: Այս տարի պետական բյուջեից աշխատավարձ ստանում է 144 հազար մարդ եւ աշխատավարձային ֆոնդը կազմում է 246 մլրդ դրամ՝ առանց ուժային նախարարությունների. «2018թ. 5,5 հազար մարդով պակասելու է եւ, հետեւաբար, աշխատավարձային ֆոնդը կնվազի 3 մլրդ դրամով: Կառավարությունը փորձում է այսպիսով վերաիմաստավորել ծախսերը: Հիմնական նպատակը կայանում է նրանում, որ ոչ թե մարդ ենք փորձում կրճատել՝ կրճատելը շատ վատ գործիք է, վատ մոտեցում է, այլ պետք է ասել՝ դուրս գալ ֆունկցիոնալությունից: Այս տարի 770 մարդ կառավարման ապարատում կրճատվել է, սակայն ծախսերն ավելացել են, որոնց մի մասը գնում է աշխատավարձեր բնականոն աճին, մյուս մասը՝ դեսպանատների՝ փոխարժեքների տատանման արդյունքում աշխատավարձերի աճին, մյուս մասն էլ՝ ՊԵԿ-ի ռեֆորմներն են. որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեցնես, պետք է ադեկվատ վճարումներ անես տեսուչներին»:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am